ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ և ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍՏԱՐԱՅԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՊԼԱՆ ՏԵԽՆԻԿԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ և ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՓՈՒԼ ՓԵՏՐՎԱՐ, 2019 1 ՄԱՍՏԱՐԱՅԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ (ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ) ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ և ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ «ԷԿՈՆՈՄ ԷԿՈ» ՍՊԸ – «Ի ԷՅ ԷՅ ՍԻ» ՍՊԸ ՀՁ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ ՓԵՏՐՎԱՐ, 2019 ՏԱՐԲԵՐԱԿ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2 Բովանդակություն Տերմինների սահմանումներ ................................................................................................................. 8 I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ....................................................................................................................... 10 1.1. Ընդհանուր տեղեկություններ .................................................................................................. 10 1.2. Ծրագրի նպատակը .................................................................................................................. 10 1.3. Ծրագրի նկարագիրը ................................................................................................................ 10 1.4. Նախնական վերաբնակեցման գործողությունների պլանի նպատակը ................................. 12 1.5. Վերաբնակեցման գործողությունների պլանի շրջանակը և կարգավիճակը ..........................13 II. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ .................................................................................................. 14 2.1. Հողի օտարման և վերաբնակեցման ազդեցությունների նախնական գնահատում .............. 14 2.2. Ազդեցություններ հողի վրա ......................................................................................................15 2.3. Այլ ազդեցություններ ................................................................................................................ 20 III. ԾՐԱԳՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ....................................... 22 IV. ԻՐԱՎԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ.................................................................................. 24 Հողի օտարման և վերաբնակեցման մասին ՀՀ օրենսդրությունը...................................................... 24 V. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ /ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ......................................................................................................................................31 Սոցիալական երաշխիքային քաղաքականություն.............................................................................31 VI. ՀՕՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ և ՀԲ ՈՉ ԿԱՄԱՎՈՐ/ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ........................................... 32 VII. ՍՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ և ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ .............................................................................................. 37 VIII. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ............................................ 38 8.1. Իրավունքներ ............................................................................................................................ 38 8.2. Կասեցման ամսաթիվ............................................................................................................... 38 8.3. Փոխհատուցման իրավունքներ ............................................................................................... 39 8.4. Իրավունների և փոխհատուցման նախնական մատրից ........................................................ 44 3 8.5. Փոխհատուցման միավոր արժեքի գնահատում ......................................................................51 8.6. Սեփականության օտարման պայմանները ............................................................................ 52 8.7. Օրինականացման պահանջները ............................................................................................ 53 IX. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ.................. 54 9.1. Հանրային լսումներ .................................................................................................................. 54 9.2. ՀՕՎ-ին առնչվող փաստաղթերի հրապարակումը ................................................................. 55 9.3. Բողոքների լուծման մեխանիզմ ............................................................................................... 55 X. ՎԳՊ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ և ՄՈՆԻԹՈՐԻԳԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ................................. 59 10.1. Կազմակերպչական միջոցներ ................................................................................................. 59 ԷԵԲՊՆ/ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ ......................................................................................................................... 59 Տեղական ինքնակառավարման մարմինները.................................................................................... 60 Դոնոր կազմակերպություն ................................................................................................................. 61 Նախարարություններ, կազմակերպություններ և գերատեսչություններ ......................................... 61 10.2. Իրականացման պարտականությունները և կառուցվածքը ................................................... 61 XI. ՎԳՊ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ և ԻՐԱԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ .............................................. 65 11.1. Վերջնական ՎԳՊ նախապատրաստման փուլ ....................................................................... 65 ՍՏՀ և մարդահամար ........................................................................................................................... 66 11.2. ՎԳՊ իրականացման փուլը ..................................................................................................... 67 11.3. ՎԳՊ իրականացման գնահատում .......................................................................................... 68 XII. ՎԳՊ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ................................ 69 XIII. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ...................................................... 71 XIV. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ և ԳՆԱՀԱՏՈՒՄ ............................................................................................. 73 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ .................................................................................................................................. 74 Հավելված 1. Կադաստրային քարտեզ ................................................................................................ 74 Հավելված 2. Հանրային լսումներ․ արձանագրություններ, մասնակիցների ցուցակ, լուսանկարներ .............................................................................................................................................................. 76 Հավելված 3․ Տեղեկատվական գրքույկ (նախնական) ....................................................................... 87 4 Հավելված 4․ Համայնքներից ստացված տեղեկանքներ ..................................................................... 93 5 Հապավումներ ԱԳԿՊԿ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ԱԵԱ Ազդեցության ենթակա անձ ԲԱԱ Բողոքների առանցքային անձ ԳՔ գործառնական քաղաքականություն ԵԶԲ ԵՎրասիական զարգացման բանկ Էնեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ԷԵԲՊՆ նախարարություն ԻՄ իրանվունքների մատրից ԾԱԵԱ ծրագրի ազդեցության ենթակա անձ ՀԲ Համաշխարհային բանկ ՀԿ հասարակական կազմակերպություն ՀՀ Հայաստանի Հանրապետություն ՀՕՎ հողի օտարում և վերաբնակեցում ՄՋԾ Մաստարայի ջրամբարի ծրագիր ՆԽ նախագծման խորհրդատու ՆԸ նախագծման ընկերություն ՈՀԱԾ Ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր ՈՀԲԾ Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր ՋՏԾԻԳ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ ՋՏՊԿ Ջրային տնտեսության պետական կոմիտե ՋՕԸ ջրօգտագործողների ընկերություն ՍՏՀ սոցիալ-տնտեսական հարցում ՎԱ վերաբնակեցվող անձ ՎԻԹ Վերաբնակեցումն իրականացնող թիմ 6 ՎԳՊ վերաբնակեցման գործողությունների պլան ՎՔՇ վերաբնակեցման քաղաքականության շրջանակ ՏԻՄ տեղական ինքնակառավարման մարմիններ ՏՏ տնային տնտեսություն ՏՏՀ տեխնիկատնտեսական հիմնավորում 7 Տերմինների սահմանումներ Ազդեցության Ազդեցության ենթակա տնային տնտեսությունն ամբողջությամբ, որը ենթակա տնային գործում է որպես մեկ տնտեսական և տնային միավոր, և որը կարող է տնտեսություն (ԱԵՏՏ) բաղկացած լինել մեկ հիմնական կամ ընդլայնված ընտանիքից: Սա փոխհատուցում ստացող/վերականգնման ենթակա զգալի միավորներից է: Ազդեցության ենթակա Ցանկացած անձ, ով տուժում է Ծրագրից բխող հողօգտագործման, անձ (ԱԵԱ) ջրօգտագործման, բնական ռեսուրսների փոփոխություններից կամ եկամտի կորստից: Փոխհատուցում Օտարման ակտիվների դիմաց վերականգնման կամ փոխհատուցման արժեք: Գերակա շահ Հողի ձեռքբերման համար կառավարության կողմից ձեռնարկված միջոցառում: Իրավասություն Ազդեցության ենթակա անձանց կորուստների բնույթով պայմանավորված միջոցառումների շրջանակ` ներառյալ փոխհատուցումը, եկամտի վերականգնումը, օժանդակությունը վերաբնակեցմանը, եկամտի փոխարինումը և տեղափոխումը, որը պետք է տրամադրվի վերջիններիս տնտեսական և սոցիալական բազան վերականգնելու նպատակով: Հարկադիր օտարում Գերակա շահի շրջանակներում գույքային իրավունքների կամ փոփոխությունների ձեռքբերման համար Կառավարության կողմից իրականացվող գործողություններ: Հյուրընկալող Համայնք, որը տեղակայված է այն տարածքի հարևանությամբ, որտեղ բնակչություն Ծրագրի շահառուները կամավոր տարաբնակեցվեն Ծրագրի շրջանակներում: Չձևակերպված ԱԵԱ, ով օգտագործում է ազդեցության ենթակա հողակտորը կամ ակտիվը օգտագործող սեփականատիրոջ հետ չձևակեպված/բանավոր համաձայնության հիման վրա, ինչը գրավոր հավաստվում է սեփականատիրոջ կողմից (տեղեկանքի կամ այլ ձևով): Հողի օտարում Գործընթաց, որն ուղղված է ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի կամ դրա մի մասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Վերականգնում Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականության շրջանակներում նախաձեռնվող փոխհատուցման միջոցառումներ, որն այլ է, քան օտարված ակտիվների փոխարինման արժեքի վճարումը: Վերաբնակեցում Ազդեցության ենթակա անձանց կամ տնտեսությունների ֆիզիկական տեղափոխում/ վերաբնակեցում` նախքան վերջիններիս բնակավայրը հանդիսացող վայրում Ծրագրի իրականացումը, ինչպես նաև ԱԵԱ-երի սեփականության և/կամ կենսամակարդակի վրա թողած Ծրագրի բացասական ազդեցությունը մեղմելու համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ներառում են փոխհատուցումը, ֆիզիկական տարհանումը/վերաբնակեցումը (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև 8 վնասված/քանդված ենթակառուցվածքների և սարքավորումների վերականգնում: Վերաբնակեցման Ակտիվների գնահատման մեթոդ, որն օգնում է որոշել կորցրած ակտիվների արժեք փոխարինման համար պահանջվող բավարար գումարը և փակում է գործարքի արժեքը։ Գնահատման այս մեթոդի կիրառման ժամանակ շինությունների և ակտիվների ամորտիզացիան հաշվի չի առնվում։ Վերաբնակեցման Գործողությունների ժամանակացույց՝ տարաբնակեցման ծրագիր ռազմավարությունը, նպատակները, իրավունքները, գործողությունները, պարտավորությունները մոնիտորինգը և գնահատումը հստակեցնող բյուջեյի բաշխմամբ: Խոցելի ԱԵՏՏ-ներ Սոցիալապես խոցելի անձինք են՝ 1) այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքի անապահովության գնահատման համակարգում. 2) միայնակ կանանց կողմից (այրիացած կամ կերակրողին կորցրած) ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա. 3) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա: Իրավական Այն ԱԵԱ-երը, որոնք թեև մարդահամարի ընթացքում չունեն ազդեցության կարգավիճակ ենթակա հողամասի և դրան ամրակցված այլ անշարժ գույքի նկատմամբ ստնալու ենթակա սեփականության կամ այլ գույքային իրավունքներ, սակայն ունեն ԱԵԱ որոշակի օրնական ակնկալիքներ, որոնք ծագում են օրենքի ուժով կամ վերաբնակեցման գործողությունների պլանով սահմանված գորխընթացի միջոցով։ Նրանք կորցրած հողի դիմաց փոխհատուցում են ստանում սեփականության իրենց իրավունքները օրինականացնելուց հետո միայն, ինչպես նաև ստանում են այլ աջակցություն ՎԳՊ-ի համաձայն։ Իրավական Այն ԱԵԱ-երը, ովքեր թեև օգտագործում են ազդեցության ենթակա հողը և կարգավիճակ դրան ամրակցված գույքը, սակայն չունեն օրենքով ճանաչելի ստնալու ոչ ենթակա հնարավորություն կամ ակնկալիք՝ ազդակիր հողամասի նկատմամբ ԱԵԱ ձեռքբերելու կամ ստանալու սեփականության կամ այլ գույքային իրավունքներ: Վարձակալը զբաղեցրած հողի փոխհատուցման փոխարեն ստանում է վերաբնակեցման աջակցություն և այլ աջակցություն ըստ անհրաժեշտության՝ քաղաքականության նպատակներին համահունչ։ 9 I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1.1. Ընդհանուր տեղեկություններ Հայաստանում մակերևույթային հոսքը խիստ անհավասարաչափ է բաշխված թե՛ տարածքային առումով, թե՛ տարվա ժամանակահատվածով։ Ջրի սակավությունը, կլիմայի խիստ ցամաքության պայմաններում, առավել սուր է զգացվում ոռոգելի գյուղատնտեսության ոլորտում։ Նման պայմաններում մակերևույթային հոսքի կարգավորումն անհնար է առանց ջրամբարների։ Մաստարայի ջրամբարի կառուցման որոշումը կայացվել է Սելավ Մաստարա գետի սելավային հոսքերի կառավարման համար։ Սելավ Մաստարա գետը սկիզբ է առնում Արագած լեռան հարավ-արևմտյան հատվածից 3000մ բարձրությունից և սնվում է Արագած լեռան ձնաշերտից և ստորոտին գտնվող աղբյուրներից։ Գետի երկարությունը կազմում է 98կմ։ Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) դրամաշնորհ է ստացել Համաշխարհային բանկի ԵԿԱ տարածաշրջանի կարողությունների զարգացման բազմադոնորային վստահառուական հիմնադրամից (ԵԿԱԿԶԱՐ), որը կառավարվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից: Դրամաշնորհի զարգացման նպատակն է իրականացնել Մաստարայի ջրամբարի կառուցման նախնական նախագծի պատրաստումը, ինչպես նաև ծրագրի փաստաթղթերի կազմումը։ Ծրագրի նպատակներից է նաև ուժեղացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ՋՏԾԻԳ) կարողությունները գնումների, մոնիթորինգի և գնահատման ոլորտներում՝ ծրագրեր պատրաստելու և իրականացնելու համար: 1.2. Ծրագրի նպատակը Ջրամբարի կառուցումը նպատակ ունի դոտացիա տալ Արմավիրի մայր ջրանցքին, որի շնորհիվ կբարելավվի ոռոգումը Արմավիրի մարզի 6 համայնքներում՝ Հացիկ (1081հա), Մյասնիկյան (836հա), Խանջյան (533.5հա), Լուկաշին (689.4հա), Նորապատ (252.9հա) և Նորավան (315.6հա)։ Այս համայնքներում 2017թ-ին ընդհանուր ոռոգվել է 3708հա հողատարածք։ Ջրամբարի կառուցմամբ ոռոգման ջրով կապահովվի ևս 675հա հավելյալ տարածք, Հացիկ (60.6հա), Մյասնիկյան (517հա), Խանջյան (22հա), Լուկաշին (54.8հա), Նորապատ (20հա) և Նորավան (1հա), որոնք ներկայումս չմշակվող ոռոգելի տարածքներ են։ Մաստարայի ջրամբարի ծրագրով նախատեսվում է․  Ցածր ինքնարժեքով ոռոգման ջրի երաշխավորված ծավալների ապահովում,  Էլեկտրաէներգիայի խնայողություններ (մոտ 1.5մլն կվտ/ժամ) խորքային հորերի չշահագործման արդյունքում և պահպանման ծախսերի կրճատում՝ պոմպերով ոռոգումից ինքնահոս ոռոգման անցնելու միջոցով,  Սելավ Մաստարա գետի հոսքի կարգավորում և վարարումների վատ հետևանքներից խուսափում, Ոռոգվող հողատարածքների ավելացում և գյուղատնտեսական արտադրողականության բարելավում։ 1.3. Ծրագրի նկարագիրը Հայաստանում ջրի սակավությունը, կլիմայի խիստ ցամաքայնության պայմաններում առավել սուր է զգացվում ոռոգելի գյուղատնտեսության ոլորտում: Հետևաբար, ջրամբարների կառուցումը ջրային 10 ռեսուրսներ կուտակելու միակ միջոցն է: Սույն նախագծի նպատակն է նախագծել և կառուցել Մաստարայի ջրամբարը Արմավիրի մարզում՝ Սելավ Մաստարա գետահովտում, Սելավ Մաստարայի գետի հունում, Արմավիրի ջրանցքից դեպի հյուսիս՝ մոտ 4կմ հեռավորության վրա, Դալարիկ և Լեռնագոգ համայնքների տարածքի վրա։ Ջրամբարի կառուցումը թույլ կտա Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող համայնքներին մատակարարել ոռոգման ջուր ինքնահոս եղանակով, շահագործումից հանելով խորքային հորերը, իսկ Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը պակասեցնել տարեկան շուրջ 3.3մլն․մ3-ով: Ցածր ինքնարժեքով ոռոգման ջրի երաշխավորված ծավալների մատչելիությունը էական նշանակություն ունի գյուղատնտեսության ամրապնդման և զարգացման համար: Այն կապահովի գյուղմթերքների արտադրության և գյուղական ազգաբնակչության եկամուտների ավելացումը: Ջրամբարը նախատեսվում է լցնել երկու տեսակ սնման աղբյուրների հաշվին՝ Սելավ Մաստարա և Ախուրյան գետերի վարարային հոսքերով։ Սելավ Մաստարա գետը սկիզբ է առնում Արագած լեռան ստորոտներից ավելի քան 3000մ նիշերի վրա, իսկ նրա հոսքը կազմվում է հիմնականում ձնհալքի ջրերից և իր ջրահավաք ավազանի անձրևներից (հոսքը մոտ 5.3մլն․ մ3)։ Ախուրյան գետի գարնան ամիսների վարարային հոսքը նույնպես չի օգտագործվում ոռոգման նպատակով և այն կարող է տեղափոխվել Մաստարայի ջրամբար Թալինի ոռոգման համակարգի թունելի միջոցով (ազատ հոսքը մոտ 42/41մլն․ մ3)։ 11 Նկար 1. Ծրագրի տարածքի քարտեզը 1.4. Նախնական վերաբնակեցման գործողությունների պլանի նպատակը Այս նախնական վերաբնակեցման գործողությունների պլանի (ՎԳՊ) նպատակն է խուսափել, նվազեցնել և մեղմացնել Մաստարայի ջրամբարի ծրագրի (ՄՋԾ) իրականացման արդյունքում մասնավոր հողի և ակտիվների կորուստը համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջների և Համաշխարհային բանկի անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի, մասնավորապես՝ հարկադիր վերաբնակեցման ոլորտում Համաշխարհային բանկի գործառնական քաղաքականության (OP 12 4.12): ՎԳՊ-ն ներկայացնում է օրենսդրական և վարչական դաշտը, վերլուծում է ՀԲ OP 4.12-ի համեմատ առկա բացերը և դրանք վերացնելու միջոցները, հողի օտարման և վերաբնակեցման նախնական չափն և ծավալները, իրավունքների չափանիշները, փոխհատուցման իրավասությունն ու վերակաանգնման միջոցները, գնահատման մեթոդաբանությունը և իրականացման կարգավորումները, որոնք համահունչ են ՀԲ OP 4.12-ին և ՀՀ օրենսդրությանը՝ ներառյալ գնահատման ու մոնիթորինգի շրջանակը և բողոքների լուծման մեխանիզմը 1 : Այս նախնական ՎԳՊ-ն կվերանայվի մարդահամարի իրականացումից և կորուստների մանրակրկիտ գույքագրումից հետո, երբ կմշակվի մանրամասն նախագիծը։ 1.5. Վերաբնակեցման գործողությունների պլանի շրջանակը և կարգավիճակը Սույն նախնական ՎԳՊ-ն հիմնված է տեխնիկատնտեսական հիմնավորման փուլի նախնական նախագծի տարբերակների (ՆՄԴ951.5մ և ՆՄԴ950մ) և հասանելի կադաստրային քարտեզի ՀՕՎ ազդեցությունների ուսումնասիրությունների, տեղանքի մանրակրկիտ զննման և ՏԻՄ-երից ստացված ճշգրտումների վրա։ Այս փուլում մանրամասն չափագրում և մարդահամար չեն իրականացվել, սակայն դրանք կիրականացվեն վերջնական ՎԳՊ-ի մշակման փուլում՝ հիմնվելով վերջնական նախագծի վրա: Ազդակիր հողերի գնահատումը, որոնց վրա բացակայում են շենք-շինությունները, հիմնված է ՀՀ Անշարժ գույքի շուկան 2018 թվականի փետրվարին տեղեկագրի դրույքաչափերի վրա, որը հրապարակվել է ՀՀ կառավարության առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) կողմից: Մանրամասն նախագծի փուլում կիրականացվի ազդակիր հողատարածքների, ինչպես նաև այլ ունեցվածքների (այդ թվում՝ շինությունները, ծառերը, մշակաբույսերը և այլն) վերջնական գնահատումը, որն անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ հիմնվելով տարբեր վայրերում տարբեր տեսակի կորուստների փոխհատուցման դրույքաչափերի վրա: Տարածքը զուրկ է խոտածածկից, բացառությամբ գետի մերձակա նեղ շերտի։ Խորհրդատուն երկու համայնքներում իրականացրած հանդիպումների ընթացքում պարզել է, թե արդյոք տարածքն օգտագործվում է համայնքների անասնապահների կողմից որպես արոտավայր։ Ըստ այդմ պարզվել է, որ տարածքը գրեթե չի օգտագործվում որպես անասունների արոտավայր Դալարիկ համայնքի կողմից: Լեռնագոգի անասնապահներն անասուններին արածեցնում են գետափնյա հատվածում, որտեղ առկա է խոտածածկ (գյուղապետարանների կողմից տրամադրված տեղեկանքները ներկայացված են Հավելված 5-ում)։ Համայնքներում հանդիպումների ընթացքում արոտավայրերի վերաբերյալ հարցը քննարկվել է։ Համայնքի կարծիքով ջրամբարի կառուցումից հետո նման խոտածածկ կհայտնվի ջրամբարի մերձափնյա հատվածում, որը կօգտագործվի որպես արոտավայր, ուստի անասնապահությամբ զբաղվող բնակչությունը բացասական ազդեցության չի ենթարկվի (Մանրամասները ներկայացված են Գլուծ 6-ում)։ Ազդեցության ենթակա մարդկանց նախնական հաշվառումը կիրականացվի կադաստրային վերջնական ցուցակների և համապատասխան համայնքային իշխանություններից ձեռք բերված տեղեկատվության հիման վրա՝ մանրամասն նախագծի համաձայն: Ազդակիր մարդկանց սոցիալ-տնտեսական պատկերը կպատրաստվի տնային տնտեսությունների ներկայացուցչական ընտրանքի սոցիալ-տնտեսական հետազոտությամբ։ ՀՕՎ ազդեցությունների գնահատման հիման վրա կիրականացվի Ծրագրի դասակարգումը հարկադիր վերաբնակեցման առումով: ՀՕՎ ազդեցության, ունեցվածքի կորստի գնահատումը և սոցիալ-տնտեսական վերլուծությունը կներկայացվի վերջնական ՎԳՊ-ում: 1 ՎԳՊ-ի նախնական տարբերակը կվերջնականացվի մանրամասն նախագծման փուլում 13 II. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2.1. Հողի օտարման և վերաբնակեցման ազդեցությունների նախնական գնահատում Ներկայումս Մաստարայի ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունների փուլում պատրաստվել է նախնական նախագիծ, որի համաձայն Մաստարայի ջրամբարը կկառուցվի Դալարիկ և Լեռնագոգ համայնքների վարչական տարածքում։ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից (ԱԳԿՊԿ) ձեռք են բերվել կադաստրային նախնական քարտեզներ: Դալարիկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի վերաբերյալ կադաստրային տվյալներն ամբողջությամբ համապատասխանում են գյուղապետարանի տվյալների հետ։ Լեռնագոգ համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի վերաբերյալ կադաստրային տվյալներն ամբողջությամբ չէին համապատասխանում գյուղապետարանի տվյալների հետ 2 ։ Մասնավորապես մեկ ծածկագրի տակ ներկայացված հողակտորի դեպքում կար անճշտություն։ Ըստ գյուղապետարանի տվյալների այդ հողակտորի հանդեպ սեփականության իրավունքի գրանցում չկա (գյուղապետարանների կողմից տրամադրված տեղեկանքները ներկայացված են Հավելված 5-ում)։ Հողերի վերաբերյալ տվյալները ճշգրտվել են ազդակիր համայնքների ղեկավարների հետհանդիպումների ընթացքում։ Կադաստրային տվյալների անճշտությունները կհստակեցվեն և գրանցում չունեցող սեփականատերերին աջակցություն կտրամադրվի գրանցելու և օրինականացնելու սեփականության իրենց իրավունքները։ Առկա տվյալները լրացվել են դաշտային աշխատանքի ընթացքում հավաքված մանրամասներով (օր,՝ շինություններ, ծառերի ընդհանուր թիվ և այլն). Հարկ է նշել, որ քանի դեռ մանրամասն նախագիծը պատրաստված չէ, ծրագրի ազդեցության չափի ու ծավալի այս նախնական գնահատումը ենթակա է փոփոխության մանրամասն նախագծի արդյունքների համաձայն։ Նախնական նախագծով առաջարկվող ջրամբարի թասի ուրվագիծը վրադրվել է կադաստրային քարտեզների վրա, որպեսզի նախապես բացահայտվի ազդակիր հողակտորների քանակը և դրանց սահմանագծումը/մակերեսը և ներկայացվեն ընդհանուր տեղեկություններ այս ՎԳՊ-ի նախնական տարբերակի համար: Մանրամասն նախագծման փուլում կճշգրտվեն ազդեցության ենթարկված տնային տնտեսությունների քանակը, կազմը և խոցելիության վերաբերյալ տեղեկությունները, կհավաքագրվեն տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև խորհրդակցելով ԱԵԱ-րի ներկայացուցիչների հետ, ազդակիր հողակտորների սեփականատերերի ցանկի հիման վրա՝ տրամադրված ԱԳԿՊԿ-ի կողմից: Հողակտորների, ծառերի, ինչպես նաև այլ բարեփոխումների և ազդեցությունների վերաբերյալ տեղեկությունները կհավաքագրվեն մանրամասն չափումների և մարդահամարի հարցումների միջոցով: Վերջնական ՎԳՊ-ի ամփոփումը կընդգրկի հետևյալ քայլերը. (i) օտարմանը ենթակա հողակտորների չափում, օտարմանը ենթակա հողի սահմանագծում և ստուգում կադաստրային քարտեզներով հողատերերի կամ համայնքային իշխանությունների ներկայությամբ հմուտ գեոդեզիստների թիմի կողմից; (ii) հողակտորների վրա մշակաբույսերի/ ծառերի առկայության ճշգրտում3։ Դրանց առկայության դեպքում կտրվի մշակաբույսերի/ ծառերի նկարագրությունը գյուղատնտեսների և գյուղատնտեսական գույքի մասնագիտացված գնահատողների թիմի կողմից; (iii) հողակտորների վրա կառույցների/շենքերի 2 Որոշ դեպքերում կադաստրային տվյալները չեն համընկնում ՏԻՄ-երի տվյալների հետ՝ սեփականության վերաբերյալ վկյականները ՏԻՄ-երում չգրանցելու պատճառով 3 Այս փուլի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազդակիր հողակտորներն ամայի են, անմշակ 14 առկայության ճշգրտում 4 ։ Դրանց առկայության դեպքում կտրվի կառույցների/շենքերի նկարագրությունն անշարժ գույքի գնահատման մասնագետների կողմից; (iv) այլ ազդակիր սեփականության գնահատումը և համապատասխան վերականգման հատկացումների հաշվարկը իրավունքների մատրիցի համաձայն; (v) մարդահամարի և ՍՏՀ-ի անցկացումը ազդեցության ենթարկված տնային տնտեսությունների ներկայացուցչական նմուշով վերապատրաստված դաշտային աշխատողների թիմի կողմից: Բացի այդ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կհավաքվեն, որպեսզի լրացվեն ԾԱԵԱ-երի պրոֆիլները: 2.2. Ազդեցություններ հողի վրա Նախադրյալներ Ազդակիր ամբողջ տարածքի դիտարկումների արդյունքում պարզվել է, որ Մաստարայի ջրամբարի համար նախատեսված բոլոր հողերը զուրկ են շինություններից, ծառերից և բերքից։ Ուստի ՎԳՊ մշակման այս փուլում միայն հողի վրա պոտենցիալ ազդեցություններն են հաշվի առնվել։ Հեռացնող խողովակաշարը կանցնի համայնքային հողերով, բացի մեկ մասնավոր հողից, որտեղ նախատեսվում է կառուցել ջրառի գլխամասի կառույցը և որը ներառված է նախնական վԳՊ-ի մեջ։ Նախնական նախագծի և սույն ՎԳՊ-ի մշակման համար իրականացված հետազոտությունների համաձայն ենթադրվում է, որ հողի օտարում չի պահանջվի ստորգետնյա խողովակաշարի անցկացման համար, իսկ հողի ժամանակավոր օգտագործման թույլտվությունը ձեռք կբերվի մանրամասն նախագծման փուլում։ Հողի օտարման և վերաբնակեցման (ՀՕՎ) նախնական գնահատման հիման վրա, հաշվարկվել է, որ ՆՄԴ 950մ նախագծի համաձայն Ծրագիրը մշտապես ձեռք կբերի 68.630 հա որից պետական սեփականություն հանդիսացող 2.465հա (1.255հա Լեռնագոգում, 1.210հա Դալարիկում), համայնքային սեփականություն հանդիսացող 12.881հա (2.618հա Լեռնագոգում, 10.263հա Դալարիկում), մասնավոր սեփականություն հանդիսացող 55.284հա (43.096հա Լեռնագոգում, 10.188հա Դալարիկում)։ ՆՄԴ 951.5մ նախագծի համաձայն հաշվարկվել է, որ Ծրագիրը մշտապես ձեռք կբերի 75.303հա ընդհանուր հողատարածք, որից պետական սեփականություն հանդիսացող 2.806հա (1.029հա Լեռնագոգում, 1.777հա Դալարիկում), համայնքային սեփականություն հանդիսացող 14.629հա (1.280հա Լեռնագոգում, 13.349հա Դալարիկում), մասնավոր սեփականություն հանդիսացող 57.868հա (46.544հա Լեռնագոգում, 11.324հա Դալարիկում)5։ Անվտանգության գոտու պահպանման նպատակով հողերի օտարում չի իրականացվի, կստորագրվեն սերվիտուտի պայմանագրեր հողատերերի հետ դեպի ջրամբար մուտքի իրավունքի համար։ Մանրամասն նախագծի փուլում կմանրամասնվի, թե ջրամբարի որ հատվածում և ինչպիսի սերվիտուտի կամ մուտքի իրավունքի պահանջմունքը, որի հիման վրա վերջնական ՎԳՊ-ն կնկարագրի հողօգտագործման սահմանափակումները։ Սերվիտուտների ազդեցության ծավալը ազդեցության նախնական գնահատման մեջ, սակայն դա կգնահատվի մանրամասն նախագծման փուլում, երբ սերվիտուտի ազդեցության ենթակա անձանց մոտավոր թիվը պարզ լինի։ Երկու համայնքներում հաշվարկված ԱԵՏՏ-ների ընդհանուր թիվը 12 է, որոնք ներկայացված են Աղյուսակ 1-ում։ Դաշտային ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տվել, որ օտարվող տարածքում չկան բնակվող անձիք, տներ և/կամ շինություններ, ծառեր և բերք։ Այսպիսով ԾԱԵԱ-ները և ԱԵՏՏ-ները կկրեն միայն հողի օտարման ազդեցություն առանց որևէ տնտեսական տեղափոխության։ Դալարիկի վարչական տարածքում 17 հողակտոր կենթարկվի ազդեցության՝ 3-ը պետական սեփականություն են (2-ը տրանսպորտի, 1-ը ջրային կատեգորիայի հողեր), 8-ը համայնքային և 6-ը 4 Այս փուլի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազդակիր հողակտորներն ամայի են, առանց կառույցների/շինությունների 5 Այս տվյալները ներկայացնում են ջրամբարի թասի, նոր ճանապարհի և հեռացնող խողովակաշարի համար պահանջվող հողի օտարման ծավալները։ 15 մասնավոր սեփականություն, որոնք պատկանում են տարբեր ԱԵՏՏ-ների։ Լեռնագոգի վարչական տարածքում 19 հողակտոր կենթարկվի ազդեցության՝ 1-ը պետական սեփականություն է (ջրային կատեգորիայի հողատեսք), 1-ը համայնքային, 17-ը մասնավոր սեփականություն են։ Մասնավոր 10 հողակտորներ պատկանում են 4 ԱԵՏՏ-ների, 6 հողակտոր պատկանում է «Ռիալ իսթեյթ դիվելոփմենթ քամպընի» ՓԲԸ անշարժ գույքի գործակալությանը և 1 հողակտոր սեփականության իրավունքների գրանցման կարիք ունի։ Լեռնագոգի համայնքապետարանում տվյալ հողի հանդեպ սեփականության իրավունքը գրանցված չէ։ Վերջնական ՎԳՊ մշակման ընթացքում այս հողակտորի հարցը կհստակեցվի և հողի համասեփականատերերին (ըստ կադաստրային տվյալների տվյալ հողն ունի մի քանի համասեփականատեր) կբացատրվի հողի հանդեպ սեփականության իրենց իրավունքը գրանցելու անհրաժեշտությունը։ Այս նախնական ՎԳՊ-ն հիմնված է ՀՕՎ ազդեցությունների նախնական գնահատման վրա՝ ստացված առկա կադաստրային քարտեզների վերլուծությունից և ներկայումս առաջարկվող նախագծի հետագծից, ՏԻՄ-երից ստացված տվյալներից, որոշ ԱԵՏՏ-ների ներկայացուցիչների հետ քննարկումներից։ Չափումներ չեն իրականացվել այս փուլում: Ելնելով քննարկումներից և դիտարկումներից, Խորհրդատուն եզրակացրել է, որ ջրամբարի ազդակիր, ինչպես նաև հարակից տարածքն ամայի է, տարբեր սեփականատերերին պատկանող և գործառնական տարբեր նշանակության հողերը (գյուղատնտեսական հողեր, վարելահողեր, արոտավայրեր, գյուղարտադրական հողեր և այլն) առանձնացված չեն ցանկապատերով կամ որևէ այլ կերպ։ Լեռնագոգում համայնքի սեփականություն հանդիսացող արոտավայրերի ընդհանուր չափը 581,8հա է, որից կօտարվի միայն 1,272հա (0,22%), իսկ մասնավոր սեփականություն հանդիսացող արոտավայրերի ընդհանուր չափը 1008,2հա է, որից կօտարվի 36,096հա (3,57%-ը)։ Ծրագրի ազդեցությանը ենթակա մասնավոր արոտավայրերի սեփականատերերը չեն բնակվում Լեռնագոգում (2 ԱԵՏՏ-ները և անշարժ գույքի գործակալությունը բնակվում են/տեղակայված են Երևանում) և նրանք չեն օգտագործում արոտավայրերն անասնապահության կամ որևէ այլ նպատակով։ Ներկայումս անասնապահներն իրենց անասուններին արածացնելու համար հատուկ իրավունք չեն ստանում։ Անասնապահներն իրենց անասուններին գետաբերան են տանում առանց որևէ սահմանափակման։ Ջրամբարի կառուցումից հետո կկիրառվի նույն գործելակերպը․ կամ գետի այլ հատվածներ կամ ջրամբարի եզրերը կօգտագործվեն անասնապահների կողմից։ Այդուհանդերձ, վերջնական ՎԳՊ-ն կվերանայի արոտավայրերի օտարման հետ կապված ՀՕՎ և սոցիալական ազդեցությունը մասնավոր սեփականատերերի և համայնքի վրա մանրամասն նախագծման փուլում։ ՀՕՎ վերջնական ազդեցությունների մանրամասները, ազդակիր գույքի գնահատումը, ազդակիր տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական պրոֆիլը կհավաքվեն մանրամասն նախագծման փուլի աշխատանքների ընթացքում: ՀՕՎ ազդեցության գնահատումը, կորցրած գույքի գնահատումը և սոցիալ-տնտեսական վերլուծությունը կներկայացվեն վերջնական ՎԳՊ-ում: Հողերի վնասների տեսակները ԱԳԿՊԿ կողմից տրամադրված քարտեզների և ՏԻՄ-երից ստացված տվյալների համաձայն ազդեցության կարող են ենթարկվել իրավական հետևյալ կատեգորիաների հողատեսքեր՝ (i) մասնավոր սեփականություն, (ii) համայնքային սեփականություն, և (iii) պետական սեփականություն հանդիսացող հողեր։ Առկա կադաստրային տվյալների և քարտեզների հիման վրա, ազդակիր 36 հողակտորներից 4-ը հանդիսանում են պետական սեփականություն, 9-ը՝ համայնքային սեփականություն, 23-ը՝ մասնավոր սեփականություն։ Աղյուսակ 3ա-ում տրված են (ՆՄԴ950մ), Աղյուսակ 3բ-ում (ՆՄԴ951.5մ) հողերի ազդեցությունների ամփոփումն ըստ հողի տեսակի և հողի զբաղեցման կարգավիճակի՝ կազմված առկա տվյալների հիման վրա: 16 Աղյուսակ 3ա․ Մաստարայի ջրամբարի (ՆՄԴ 950մ) հողերն ըստ նշանակության և պատկանելիության Հողատեսքի Հողատեսքի Նոր Համայ Ջրամբա Պատվա Ջրհեռ Ջրնետ Ընդ․, Կարգավիճակը նպատակային գործառնական ճանապար նք ր, հա ր, հա , հա , հա հա նշանակությունը նշանակությունը հ, հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, Պետական կոմունալ Տրանսպորտային սեփականություն ենթակառուցվածքների օբյեկտներ 0.285 0.285 Ջրային հող Գետ 0.970 0.970 Ընդ․ 0.970 0.000 0.000 0.000 0.285 1.255 Արոտավայր 1.213 0.059 1.272 Համայնքի Գյուղատնտեսական Այլ սեփականություն գյուղատնտեսական 1.346 1.346 Լեռնագոգ Ընդ․ 1.213 0.059 0.000 0.000 1.346 2.618 Վարելահող 0.191 0.340 0.075 0.606 Գյուղատնտեսական Արոտավայր 34.796 0.446 0.827 36.069 Այլ գյուղատնտեսական 0.709 0.284 0.993 Սեփականության իրավունք Արդյունաբերության, ընդերքօգտագործման Գյուղարտադրակա և այլ արտադրական ն նշանակության օբյեկտներ 4.585 0.843 5.428 Ընդ․ 40.281 1.629 0.827 0.075 0.284 43.096 ԸՆԴ․ 42.464 1.688 0.827 0.075 1.915 46.97 էներգետիկայի, տրանսպորտի, կապի, Պետական կոմունալ Տրանսպորտային սեփականություն ենթակառուցվածքների օբյեկտներ 0.405 0.015 0.420 Ջրային հող Գետ 0.774 0.016 0.790 Ընդ․ 1.179 0.030 0.000 0.000 0.000 1.210 Արոտավայր Համայնքի Գյուղատնտեսական Այլ սեփականություն գյուղատնտեսական 9.681 0.582 10.263 Դալարիկ Ընդ․ 9.681 0.582 0.000 0.000 0.000 10.263 Վարելահող Գյուղատնտեսական Արոտավայր Այլ գյուղատնտեսական 9.771 0.417 Սեփականության իրավունք Արդյունաբերության, ընդերքօգտագործման Գյուղարտադրակա և այլ արտադրական ն նշանակության օբյեկտներ 10.188 Ընդ․ 9.771 0.417 0.000 0.000 0.000 10.188 ԸՆԴ․ 20.631 1.029 0.000 0.000 0.000 21.66 17 ԸՆԴ․ 63.095 2.717 0.827 0.075 1.915 68.630 Աղյուսակ 3բ․ Մաստարայի ջրամբարի (ՆՄԴ951.5մ) հողերն ըստ նշանակության և պատկանելիության Հողատեսքի Հողատեսքի Նոր Կարգավիճակ Ջրամբ Պատվար, Ջրհեռ, Ջրնետ, Ընդ․, Համայնք նպատակային գործառնական ճանապար ը ար, հա հա հա հա հա նշանակությունը նշանակությունը հ, հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, Պետական կոմունալ Տրանսպորտային սեփականությ ենթակառուցվածքների ուն օբյեկտներ 0.000 Ջրային հող Գետեր 1.007 0.022 1.029 Ընդ․ 1.007 0.022 0.000 0.000 0.000 1.029 Արոտավայր 1.214 0.066 1.280 Համայնքի սեփականությ Գյուղատնտեսական Այլ ուն գյուղատնտեսակ ան 1 0.000 Լեռնագոգ Ընդ․ 1.214 0.066 0.000 0.000 0.000 1.280 Վարելահող 1.014 0.400 0.071 1.485 Արոտավայր 38.028 0.545 0.830 39.402 Գյուղատնտեսական Այլ գյուղատնտեսակ ան 0.000 Սեփականութ յան իրավունք Արդյունաբերության, ընդերքօգտագործման Գյուղարտադրա և այլ արտադրական կան նշանակության օբյեկտներ 4.715 0.942 0.000 5.657 Ընդ․ 43.757 1.887 0.830 0.071 0.000 46.544 ԸՆԴ․ 45.978 1.975 0.830 0.071 0.000 48.853 էներգետիկայի, տրանսպորտի, կապի, Պետական կոմունալ Տրանսպորտային սեփականությ ենթակառուցվածքների ուն օբյեկտներ 0.642 0.017 0.285 0.659 Ջրային հող Գետեր 0.816 0.018 0.834 Ընդ․ 1.457 0.035 0.000 0.000 0.285 1.777 Դալարիկ Արոտավայր 0.000 Համայնքի սեփականությ Գյուղատնտեսական Այլ ուն գյուղատնտեսակ ան 11.459 0.543 1.346 12.002 Ընդ․ 11.459 0.543 0.000 0.000 1.346 13.349 Վարելահող 0.000 Սեփականութ Արոտավայր 0.000 Գյուղատնտեսական յան իրավունք Այլ գյուղատնտեսակ ան 10.372 0.669 0.284 11.324 18 Արդյունաբերության, ընդերքօգտագործման Գյուղարտադրա և այլ արտադրական կան նշանակության օբյեկտներ 0.000 Ընդ․ 10.372 0.669 0.000 0.000 0.284 11.324 ԸՆԴ․ 23.288 1.247 0.000 0.000 1.915 26.450 69.266 3.222 0.830 0.071 1.915 75.303 Նկար 2-ում պատկերված է Մաստարայի ջրամբարի քարտեզն ըստ օգտագործվող հողերի սեփականության ձևերի՝ կադաստրային տվյալների համաձայն։ Նկար 2.1-ում (ՆՄԴ 950մ) և Նկար 2.2-ում (ՆՄԴ 951.5մ) պատկերված է Մաստարայի ջրամբարի և նոր ճանապարհի համար նախատեսված տարածքների քարտեզը։ Նկար 3-ում պատկերված է ջրամբարից դուրս եկող և մինչև Արմավիրի մայր ջրանցք ձգվող ջրհեռ խողովակաշարն ըստ սեփականության ձևերի բաժանված քարտեզի վրա։ Ինչպես երևում է քարտեզից հեռացնող խողովակաշարը հիմնականում անցնում է համայնքային և պետական հողերով՝ խուսափելով մասնավոր հողերից, բացառությամբ պատվարին հարակից մեկ մասնավոր հողի։ Խողովակաշարի կառուցման համար անհրաժեշտ հողի օտարման ծավալն ընդգրկված է ընդհանուր հաշվարկի մեջ։ Վերջնական ՎԳՊ պատրաստման շրջանակներում կուսումնասիրվի տվյալ հողի վրա այլ գույքի առկայությունն ու կգնահատվի փոխհատուցման ենթակա կորստի չափը։ Ստորին հատվածում խողովակաշարը կանցնի մասնավոր հողերի միջև առկա համայնքային ճանապարհի երկայնքով։ 19 Նկար 2.1. Մաստարայի ջրամբարի հողերն ըստ Նկար 2.2. Մաստարայի ջրամբարի հողերն ըստ պատկանելիության պատկանելիության Նկար 3․ Մաստարայի ջրամբարից դեպի Արմավիրի մայր ջրանցք հեռացնող խողովակաշարը 2.3. Այլ ազդեցություններ Շենքեր և շինություններ ազդեցության ենթակա հողերի վրա Կադաստրային քարտեզներից և ՏԻՄ-երից վերցրած նախնական տվյալներով և տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ ներկա փուլում ազդեցության ենթակա հողերի վրա շենքեր և շինություններ չկան՝ ներառյալ խողովակաշարի անցկացման և մոտեցնող ճանապարհների համար նախատեսված հողերը։ ԾԱԵԱ-երի հարկադիր տեղահանում/ֆիզիկական վերաբնակեցում Մաստարայի ջրամբարի ծրագրի շրջանակներում, նախնական նախագծի համաձայն, մարդկանց հարկադիր տեղահանում կամ ֆիզիկական վերաբնակեցում չի ակնկալվում՝ ջրամբարի համար առաջարկվող տարածքում բնակվող անձիք չկան՝ ներառյալ խողովակաշարի անցկացման և մոտեցնող ճանապարհների համար նախատեսված հողերը։։ Ազդեցություններ ծառերի և մշակաբույսերի վրա ՏԻՄ-երից վերցրած նախնական տվյալներով և տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ ազդեցության ենթակա հողերն անմշակ են (հաշվետվության պատրաստման ժամանակահատվածում) և ներկա փուլում հողերի վրա ծառեր և մշակաբույսեր չկան՝ ներառյալ խողովակաշարի անցկացման և մոտեցնող ճանապարհների համար նախատեսված հողերը։։ 20 Ազդեցություններ բիզնեսի և զբաղվածության վրա ՏԻՄ-երից վերցրած նախնական տվյալներով և տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ ազդեցության ենթակա հողերի վրա չկան բիզնեսով կամ որևէ այլ գործունեությամբ զբաղվող անձիք՝ ներառյալ խողովակաշարի անցկացման և մոտեցնող ճանապարհների համար նախատեսված հողերը։։ Կախված վերջնական ՀՕՎ-ի ազդեցություններից, կորոշվի բիզնեսների քանակը, որոնք մշտապես կամ ժամանակավորապես կենթարկվեն ծրագրի ազդեցությանը, եթե այդպիսիք լինեն։ Բացի այդ, կորոշվեն ազդեցություններն աշխատակիցների վրա, որոնք ինչպես ակնկալվում է, մշտապես կամ ժամանակավորապես կկորցնեն իրենց աշխատանքը: Ազդեցությանը ենթակա բիզնեսների և աշխատակիցների քանակը և ազդեցության տեսակը կորոշվեն 2 փուլի աշխատանքների ընթացքում, վերջնական ՎԳՊ-ի պատրաստման ժամանակ: Խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ներ Որոշ ԱԵՏՏ-ներ կարող են սահմանվել որպես խիստ ազդեցության ենթակա, այն դեպքում, երբ նրանք կորցնում են արդյունավետ գույքի ավելի քան 10%-ը (օր. գյուղատնտեսական հողեր և այլն) կամ որոնց համար պահանջվում է վերաբնակեցում: Դիտարկելով նախնական տվյալները, որոնք հասանելի են 36 հողակտորների համար, ՆԴՄ 950մ նախագծի համաձայն Լեռնագոգ համայնքի վարչական տարածքում գտնվող ազդակիր 19 հողակտորներից 16-ի և Դալարիկ համայնքի վարչական տարածքում գտնվող ազդակիր 17 հողակտորներից 13-ի ավելի քան 10%-ը (ընդհանուր հողակտորների մոտ 80,5%) կենթարկվի խիստ ազդեցության: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս հողակտորները ներառում են նաև պետական կամ համայնքային հողերը։ Այսպիսով, խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսությունների քանակը կլինի 18, որոնց ընդհանուր հողակտորների մոտ 50,0%։ ՆԴՄ 951,5մ նախագծի համաձայն Լեռնագոգ համայնքի վարչական տարածքում գտնվող ազդակիր 19 հողակտորներից 17-ի և Դալարիկ համայնքի վարչական տարածքում գտնվող ազդակիր 17 հողակտորներից 14-ի ավելի քան 10%-ը (ընդհանուր հողակտորների մոտ 86,1%) կենթարկվի խիստ ազդեցության: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս հողակտորները ներառում են նաև պետական կամ համայնքային հողերը։ Այսպիսով, խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսությունների քանակը կլինի 18, որոնց ընդհանուր հողակտորների մոտ 50,0%։ Վերջնական ՀՕՎ-ի ազդեցությունների հիման վրա՝ լրացված տեղամասային հետազոտություններով, կորոշվի խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսությունների վերջնական ցանկը և կհաշվարկվի համապատասխան փոխհատուցումը: Ազդեցության ենթակա խոցելի ԱԵՏՏ-ներ ՏԻՄ-երի հետ քննարկումների և քարտեզների ճշգրտման ընթացքում, ինչպես նաև որոշ ԾԱԵԱ-ների հետ քննարկման ընթացքում բացահայտվել է պոտենցիալ ԱԵՏՏ-ների սեցիալական կարգավիճակը։ Առկա տեղեկությունների համաձայն նրանց թվում չկան խոցելի ԱԵՏՏ-ներ՝ կնոջ, թոշակառուի կամ հաշմանդամություն ունեցող անձի կողմից ղեկավարվող տնային տնտեսություններ կամ ԱԵՏՏ-ներ, որոնք գրանցված են Ընտանեկան նպաստի համակարգում: 6 Այս տեղեկությունները կթարմացվեն մանրամասն նախագծման փուլում իրականացվող մարդահամարի արդյունքների համաձայն։ 6 Ամենախոշոր պետական սոցիալական աջակցության ծրագիրը Հայաստանում, որը գործում է 1999 թ-ից: 21 III. ԾՐԱԳՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Խորհրդատուն ուսումնասիրել է ՏԻՄ-երում ԱԵՏՏ-ների վերաբերյալ առկա տվյալները և զրուցել է ազդակիր համայնքներում ապրող ԱԵՏՏ-ների ներկայացուցիչների հետ։ Ուսումնասիրվող ՏՏ-ներից 3-ը կազմված են 4 անդամից, 1 ՏՏ՝ 5 անդամից, 2 ՏՏ՝ 6 անդամից։ Բացի 1 ՏՏ-ից Դալարիկ համայնքում, որի եկամտի աղբյուրը հողագործությունն է (ոչ ազդակիր տարածքում) մյուս 5 ԱԵՏՏ-ների ՏՏ եկամուտը ձևավորվում է աշխատավարձից և կենսաթոշակից։ Ուսումնասիրված ընտանիքները խոցելի խմբերի ներկայացուցիչներ չեն։ Նրանցից ոչ մեկը չի օգտագործում ազդակիր տարածքի իր հողը որևէ նպատակով։ Հողը չմշակելու պատճառը հողի բերրի շերտի բացակայությունն է։ Զրույցների ժամանակ նրանք իրենց հետաքրքրությունն են հայտնել ջրամբարի տարածքի իրենց հողակտորներն օտարելու վերաբերյալ, քանզի նրանք չեն օգտագործում իրենց հողը որևէ նպատակով։ Միևնույն ժամանակ, այս պահի դրությամբ բացակա տեղեկատվությունը համալրելու նպատակով հավաքվել են տվյալներ` ազդակիր համայքների սոցիալ-տնտեսական պատկերի վերաբերյալ, և հասանելի տեղեկությունները ներկայացված են ստորև 2 համայնքների համար7: Դալարիկ համայնքի բնակչությունը ներկայումս 4412 մարդ է, տնային տնտեսույթունների (ՏՏ) թիվը՝ 977 է, այդ թվում 114 նպաստառու, 10 ազգային փոքրամասնություններով, մոտավորապես 100 կին ղեկավարով ՏՏ։ Վերջին երեք տարվա ընթացքում մշտական բնակության նպատակով Դալարիկից մեկնողներ չեն եղել, մոտավորապես 20 մարդ ամեն տարի մեկնում է արտերկիր՝ սեզոնային արտագնա աշխատանքի նպատակով։ Դալարիկ համայնքի հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 3500 հա, որից ոռոգելի է 1500 հա: 2016թ-ին մշակվել է ոռոգելի ընդհանուր հողերի մոտ 47%-ը (700 հա): Հողերը չոռոգելու հիմնական պատճառը ոռոգման ջրի սակավությունն է։ Դալարիկ համայնքի տնային տնտեսությունների մոտ 80%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, մշակելով սեփական հողակտորները, հիմնականում 700մ2 տարածքով տնամերձերը (Դալարիկ համայնքում ՏՏ հողերի միջին չափը մոտ 1,2հա է): Բնակչության հիմնական զբաղմունքը՝ հողագործությունն ու անասնապահությունն է: Կրթական հաստատություններից համայնքում կա միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, գրադարան, իսկ մշակութային հաստատություններից՝ մշակույթի տուն, մարզական և արտադրական հաստատություններ չկան: Համայնքի տարածքում գործում է Դալարիկի բժշկական ամբուլատորիան, համայնքում կառուցվում է նոր եկեղեցի։ Լեռնագոգ համայնքի բնակչությունը ներկայումս 2380 մարդ է, տնային տնտեսույթունների (ՏՏ) թիվը՝ 614 է, այդ թվում 103 նպաստառու, 2 ազգային փոքրամասնություններով, մոտավորապես 60 կին ղեկավարով ՏՏ։ Վերջին երեք տարվա ընթացքում մշտական բնակության նպատակով Լեռնագոգից մեկնել է մոտ 20 ՏՏ և մոտավորապես 50 մարդ ամեն տարի մեկնում է արտերկիր՝ սեզոնային արտագնա աշխատանքի նպատակով։Լեռնագոգ համայնքի ընդհանուր մակերեսը կազմում է 2280 հա, որից ոռոգելի է 1100 հա: 2016թ- ին մշակվել է ոռոգելի ընդհանուր հողերի 4%-ը՝ միայն տնամերձ հողակտորները (40 հա): Հողերը չոռոգելու հիմնական պատճառը ոռոգման ցանցի անմխիթար վիճակն է՝ մոտեցնող ջրանցքը և ներտնտեսային ցանցը հիմնանորոգման կարիք ունեն։ Լեռնագոգ համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվում է տնային տնտեսությունների մոտ 59 %-ը, մշակելով տնամերձ հողակտորների մի մասը՝ մոտ 150մ2 (Լեռնագոգ համայնքում ՏՏ հողերի միջին չափը մոտ 0,6 հա է): Բնակչության հիմնական զբաղմունքը՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, թռչնաբուծություն: 7Համայնքների վերաբերյալ տվյալները վերցվել են վիճակագրական աղբյուրներից, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքի Արմավիրի մարզպետարանի էջերից (http://armavir.mtad.am/about-communities), ինչպես նաև հավաքվել են համայնքների ղեկավարներից հարցազրույցների և քննարկումների միջոցով: 22 Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, գերեզմանատուն։ Մարզական հաստատություններ և եկեղեցի համայնքում չկա: Համայնքում գործում է հացամթերքների կոմբինատ: 23 IV. ԻՐԱՎԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ Հողի օտարման և վերաբնակեցման մասին ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետությունում հողի օտարման և վերաբնակեցման հարցերին առնչվող իրավական դաշտը հիմնականում բաղկացած է հետևյալ իրավական ակտերից. 1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (ընդունվել է 1995թ., փոփոխված 2005թ., Սահմանադրության փոփոխություններ 2015թ., հրապարակվել է թիվ N67 (1156) պաշտոնական տեղեկագրում 09.10.2015թ.), 2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» (ընդունվել է 05.05.1998թ., ուժի մեջ է մտել 01.01.1999թ., հրապարակվել է թիվ 1998/17 պաշտոնական տեղեկագրում 10.08.1998թ.), 3) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ընդունվել է 27.11.2006թ., ուժի մեջ է մտել 30.12.2006թ., հրապարակվել է թիվ 2006/64 պաշտոնական տեղեկագրում 20.12.2006թ.), փոփոխված և լրացված ՀՕ-121-Ն օրենք, ընդունվել է 19.05,2009թ., ուժի մեջ է մտել 27.05.2009թ., «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-105-Ն օրենքn (ընդունվել է 21.06.2014թ., ուժի մեջ է մտել 19.07.2014թ.), 4) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք» (ընդունվել է 02.05.2001թ., ուժի մեջ է մտել 15.06.2001թ., հրապարակվել է թիվ 2001/17 պաշտոնական տեղեկագրում 15.06.2001թ.), 5) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ընդունվել է 04.10.2005թ., ուժի մեջ է մտել 26.11.2005թ., հրապարակվել է թիվ 2005/71 պաշտոնական տեղեկագրում 16.11.2005թ.), 6) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ընդունվել է 17.06.1998թ., ուժի մեջ է մտել 01.01.1999թ., հրապարակվել է թիվ 1998/20 պաշտոնական տեղեկագրում 09.09.1998թ.), 7) «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգիրք» 8) «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգիրք» (ընդունվել է 28.11.2007, ուժի մեջ է մտել 01.01.2008թ., հրապարակվել է թիվ 2007/64 պաշտոնական տեղեկագրում 19.12.2007թ.): Սահմանադրությունը Սահմանադրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ գույքային իրավունքը (սեփականության իրավունքը) ճանաչվում և պաշտպանվում է Հայաստանի Հանրապետությունում: Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահի դեպքում՝ համաձայն օրենքով սահմանված կարգի և նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այս համատեքստում հարկ է հատուկ ուշադրություն դարձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին, որը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ հանրային շահի համար և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքներով»: 24 Քաղաքացիական հողային օրենսգիրք Թեև հողը/սեփականությունը օտարելու գործընթացը հիմնականում ղեկավարվում է Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքով, սակայն որոշ հարցեր, ներառյալ այն հարցերը, որոնք կարող են առաջանալ ծրագրի իրականացման ընթացքում, ուրիշի գույքի սահմանափակ օգտագործման հետ կապված, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով: ՀՀ հողային օրենսգիրքը (2001թ. մայիս) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը դասակարգում է հետյալ 9 կատեգորիաների. (1) գյուղատնտեսական նշանակության, (2) բնակավայրերի, (3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, (4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, (5) հատուկ պահպանվող օբյեկտների, (6) հատուկ նշանակության, (7) անտառային, (8) ջրային, (9) պահուստային հողերի: Ազդակիր հողերը դասվում են հետևյալ երեք խմբերին, ըստ իրենց սեփականության կարգավիճակի.  Մասնավոր սեփականություն հանդիսացող հողեր՝ դրանք այն հողերն են, որոնք պատկանում են անհատներին կամ ձեռնարկություններին, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրում:  Համայնքային հողեր՝ դրանք այն հողերն են, որոնք պատկանում են համայնքին և որոնց կառավարումն իրականացնում են Տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքային հողերը կարող են լինել չօգտագործվող, օգտագործվող ընդհանուր նպատակների համար ինչպես օրինակ արոտավայրերը՝ համայնքի անդամների համար, կարող են վարձակալությամբ հանձնվել որևէ անձի կամ ձեռնարկությանը, ապօրինի (չգրանցված) կերպով օգտագործվել տնային տնտեսության/ձեռնարկության կողմից:  Պետական հողեր՝ դրանք այն հողերն են, որոնք պատկանում են ՀՀ Կառավարությանը: Պետական հողերը կարող են լինել չօգտագործվող, օգտագործվող գլխավոր ճանապարհների, պետական օբյեկտների, ռազմական և այլ նպատակների համար: Որոշ պետական հողեր կարող են տրամադրվել վարձակալությամբ կամ ապօրինի (չգրանցված) կերպով օգտագործվել տնտեսության/ձեռնարկության կողմից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածը (ինչպես նաև Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածը) սահմանում են, որ հողատարածքի սեփականատերերը/օգտագործողները կարող են պահանջել իրենց հարևան հողատարածքի սեփականատիրոջից կամ այլ հողատարածքների սեփականատերերից իրենց շնորհել այդ հողատարածքների սահմանափակ օգտագործման իրավունքը (սերվիտուտ): Սերվիտուտը կարող է հաստատվել հարևան հողամասի միջով քայլելու և ձիով անցնելու, էլեկտրաէներգիայի գծերի տեղադրման և շահագործման, հաղորդուղիների և խողովակաշարերի, ջրամատակարարման և մելիորացիայի համար: Սերվիտուտը կարող է լինել կամավոր կամ պարտադիր, եթե կողմերի միջև սերվիտուտի համաձայնություն չի կայանում: Քաղաքացիական օրենսգրքի 212 (3) հոդվածը նախատեսում է, որ խողովակաշարերի, հանրային կարիքներին ծառայելու համար ստեղծվող ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների պահպանման և սպասարկման համար պետք է ստեղծվի պարտադիր մշտական անվճար սերվիտուտ: ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ, 104-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածները ամրագրում են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը՝ միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Ելնելով ՀՀ Սահմանադրության և վերոհիշյալ իրավական ակտերի պահանջներից՝ Հայաստանի Հանրապետության կողմից ընդունվել և օտարման ու փոխհատուցման գործընթացը կարգավորող հիմնական օրենք է հանդիսանում «Հասարակության և պետության կարիքների համար 25 սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը, բացառիկ՝ գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է, որի իրականացման սահմանադրական պայմաններն են` ա) օտարման իրականացումը օրենքով սահմանված կարգով, և բ) օտարվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման տրամադրումը: Վերոհիշյալ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը՝ գերակա հանրային շահով հետապնդվող հնարավոր նպատակները: Օրենքն ամրագրում է այն հիմնարար մոտեցումը, համաձայն որի՝ ա) հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող գույքի սեփականատիրոջ շահերից, բ) հանրային շահի արդյունավետ իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց այդ սեփականության օտարման, գ) սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, դ) հանրային շահը գերակա պետք է ճանաչվի կառավարության որոշմամբ, ե) բացառիկ հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով: Օրենքը նաև կարգավորում է օտարվող սեփականության օտարման, փոխհատուցման պայմանները և այն որոշելու կարգը: Մասնավորապես, Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հողամասի օտարման դեպքում դրա հետ օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Իսկ շենքի կամ շինության օտարման դեպքում, դրա հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը: Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքը Հողի/սեփականության օտարման և վերաբնակեցման հարցերը կարգավորող ամենակարևոր իրավական ակտը Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքն է (Օրենք): Օրենքը սահմանում է այն դեպքերը, երբ պետք է իրականացվի գույքի օտարում և օտարման իրականացման կարգը: Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է բացառիկ՝ գերակա հանրային շահը որպես օտարման սահմանադրական հիմք և սահմանում է խնդրո առարկա օտարման իրականացման հետևյալ պահանջները՝ ա) օտարում՝ օրենքով սահմանված կարգի համաձայն և բ) օտարվող գույքի դիմաց տրվող նախնական համարժեք փոխհատուցում: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է այն սկզբունքները/պայմանները որոնց համաձայն պետք է որոշվի բացառիկ՝ գերակա հանրային շահը: Այսպիսով, օրենքը սահմանում է, որ՝ ա) հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, բ) գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման, գ) գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, դ) հանրային շահը գերակա է ճանաչվում Կառավարության որոշմամբ, ե) գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով: Նույն հոդվածը սահմանում է, որ բացառիկ՝ գերակա հանրային շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները՝ ա) պետության ու հասարակության անվտանգության ապահովումը, բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը, գ) միջազգային և հանրապետական նշանակության պատմական և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ 26 պահպանության ապահովումը, դ) շրջակա միջավայրի պահպանության ապահովումը, ե) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը, զ) էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը, է) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը, ը) արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը: Օրենքը նաև կարգավորում է օտարվող սեփականության շրջանակի որոշման հետ կապված հարցերը: Մասնավորապես, օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ, եթե օտարվում է հողամասը, ապա հողամասի հետ միասին օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր և այլ ամրացված գույք), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Եթե օտարվում է շենք կամ շինություն, ապա շենքի կամ շինության հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը: Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատիրոջ պահանջով պետք է օտարվի նաև այդ սեփականության չօտարված մասը: Նման պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում: Ընդ որում, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-105-Ն օրենքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ օտարվող գույքի սեփականատերը իրավունք ունի պահանջելու նաև սեփականության չօտարված մասի օտարում, դրանք են՝ երբ գույքի չօգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև օտարվող մասի առանձնացվելը` անկախ սեփականության օտարվող և չօտարվող մասերի համամասնությունից, և երբ գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է: Եթե սեփականատերը օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ է ներկայացնում սեփականության չօտարվող մասը ևս օտարելու վերաբերյալ, իսկ ձեռք բերողը հրաժարվում է սեփականության չօտարվող մասը ձեռք բերելուց՝ սեփականատերն իրավունք ունի սեփականության չօտարվող մասը օտարելուն պարտադրելու պահանջով դիմելու դատարան` ձեռք բերողի մերժումը ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Օրենքը նախատեսում է նաև, որ պետությունը, համայնքը և/կամ կազմակերպությունը կարող են հանդես գալ որպես հասարակության և պետության կարիքների համար օտարվող գույքի ձեռքբերող: Օրենքի 7-րդ հոդվածը նշում է, որ Կառավարության կողմից բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումից բխող սահմանափակումները պետք է գրանցվեն Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով: Որոշումն ուղարկվում է գույքի սեփականատերերին և գույքի հետ կապված գրանցված գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց, Կառավարության նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում: Կառավարության որոշումը հրապարակվում է ՀՀ պաշտոնական տեղեկագրում և 3000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող լրատվամիջոցներում ու կարող է բողոքարկվել դատական կարգով` ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: Նույն հոդվածում նաև նախատեսվում է, որ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները: Արձանագրության մեկ օրինակը երեք օրվա ընթացքում ուղարկվում է սեփականատիրոջը և 27 սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց: Արձանագրությունը կարող է բողոքարկվել լիազոր մարմնին կամ դատարան այն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում: Օրենքը նաև նախատեսում է, որ մինչև Կառավարության որոշման ընդունումը հավանական ձեռքբերողն իրավունք ունի Կառավարությանն առաջարկություն ներկայացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման մասին (որը ներառում է նաև արձանագրության պատրաստումը): Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Կառավարության որոշման հիման վրա: Օրենքի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ ձեռքբերողը/գնողը պետք է մինչև սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը՝ օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ կերպով ուղարկի սեփականության օտարման պայմանագրի նախագիծը: Սեփականության սեփականատերն օտարման պայմանագիրը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հայտնել ձեռքբերողին օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների մասին, որոնք իրենց իրավունքը չեն գրանցել կամ որոնց գույքային իրավունքները ենթակա չեն եղել գրանցման: Եթե սեփականատերը ձեռքբերողին չի հայտնում նշված անձանց մասին, ապա պատասխանատվություն է կրում առանց նրանց մասնակցության իրականացված օտարման ժամանակ այդ անձանց պատճառված վնասների համար: Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ համարժեք փոխհատուցումը վճարվում է սեփականատիրոջը օտարվող սեփականության դիմաց, իսկ շուկայական արժեքը 15 տոկոսով գերազանցող գինը սույն օրենքի նպատակներով համարվում է համարժեք փոխհատուցում: Անշարժ գույքի շուկայական արժեքը և/կամ սեփականության նկատմամբ գույքային իրավունքները որոշվում են համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքով սահմանված կարգի: Այս համատեքստում պետք է նշել, որ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքը (հոդված 8) նշում է, որ անշարժ գույքի գնահատումը պարտադիր է՝ անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար օտարելու դեպքերում, իսկ գնահատումը պետք է իրականացվի արտոնագրված գնահատողի կողմից՝ պայմանագրի հիման վրա: Գնահատման արդյունքները ձևակերպվում են գնահատման հաշվետվությամբ, որը ի թիվս այլ տեղեկությունների պետք է պարունակի՝ 1) անշարժ գույքի գնահատման սուբյեկտների անվանումները, իրավաբանական հասցեները, 2) անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը, 3) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման հղումները գնահատման ստանդարտին, 4) գնահատվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները, 5) գնահատվող անշարժ գույքի տվյալները, դրանց հավաստիության աղբյուրները, 6) անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը, 7) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման արդյունքում ստացված շուկայական արժեքների և դրանց համաձայնեցման արդյունքում ձևավորված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահաշվարկները, 8) անշարժ գույքի գնահատման տվյալների առևտրային գաղտնիության պայմանները, 9) անշարժ գույքի լավագույն և առավել արդյունավետ օգտագործման վերլուծությունը, եթե պատվիրատուն նման վերլուծության ցանկություն հայտնի, 10) անշարժ գույքի գնահատման համար օգտագործված փաստաթղթերի ցանկը, 11) պատվիրատուի և երրորդ անձանց առջև՝ գնահատողի պատասխանատվությունը, 12) անշարժ գույքի գնահատողի անունը, ազգանունը, ստորագրությունը, որակավորման վկայականի համարը: Օրենքը նաև նախատեսում է, որ օտարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքներ ունեցող անձինք փոխհատուցվում են օտարվող գույքի գումարի դիմաց վճարվող փոխհատուցման գումարից: Ըստ օրենքի 12-րդ հոդվածի, եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին և 28 փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ: Եթե օտարվող սեփականության սեփականատերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները ստանում են դեպոզիտի գումարը մինչև դատարանի կողմից սեփականության օտարման մասին վճռի կայացումը, օտարման պայմանագիրը համարվում է կնքված: Օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո յոթ օրվա ընթացքում օտարման պայմանագիրը չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննության առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը: Փոխհատուցման գումարի վերաբերյալ դատարանի որոշումը հիմք է հանդիսանում սեփականության օտարման համար: Օրենքը նախատեսում է նաև Կառավարության կողմից գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը: Մասնավորապես, 16-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ձեռքբերողը օտարվող գույքի սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ նոտարի կամ դատարանի միջոցով դեպոզիտ հաշվին չի փոխանցում փոխհատուցման գումարը օրենքով սահմանված ժամկետում, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելու իրավունքից և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր: Նշված որոշումը կարող է անվավեր ճանաչվել դատարանի կողմից, եթե ի թիվս այլ հանգամանքների, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում չեն իրականացվել սեփականության օտարման համար հիմք հանդիսացող գործողությունները: Վերաբնակեցման ծրագրին առնչվող հարցերի մեկ այլ խմբին է դասվում դատարան հայց ներկայացնելու ընթացակարգը այն դեպքերում, եթե ԾԱԵԱ-երը որոշեն վերաբնակեցման գործընթացում առաջացած վեճերի լուծման համար ընտրել դատարանը: Այս առումով հարկ է նշել, որ օրենքը ընդգրկում է նաև մի շարք դրույթներ, որոնք նախատեսում են հայցային վաղեմություն, այսինքն՝ դատարանում որոշ հարցեր վիճարկելու/բողոքարկելու իրավունքի ժամկետներ: Այսպիսով՝ օրենքը սահմանում է, որ գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումը կարող է վիճարկվել դատարանում մեկ ամսվա ընթացքում, իսկ նախնական ուսումնասիրություն անցկացնելու մասին Կառավարության որոշումը՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Այդ որոշումները պետք է վիճարկվեն/բողոքարկվեն Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում՝ Վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համաձայն: Ըստ հոդված 3-ի՝ անձը կամ իրավաբանական մարմինն իրավունք ունի դիմել ՀՀ վարչական դատարան, եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը խախտել կամ խախտում են Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ օրենսգիրքը չի սահմանում ՀՀ վարչական դատարանի վարույթի ժամկետներ: 81-րդ հոդվածը սահմանում է, որ դատական վարույթը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ նիստով՝ առանց ձգձգումների: Դատավարության նախապատրաստումը և վարույթը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետներում: Վերը նշվածի հետ միասին ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է պարզեցված/արագացված ընթացակարգ մի շարք դեպքերի համար, որոնցից, մեր դեպքում, առավել կիրառելի են հետևյալները՝ ա) երբ ներկայացված հայցը ակնհայտորեն լավ հիմնավորված է կամ բ) երբ ներկայացրած հայցը ակնհայտ անհիմն է: Վարչական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Իրավիճակը փոքր ինչ այլ է, երբ գործը ներկայացվում է դատարան օրենքի 13-րդ հոդվածով (օտարման պայմանագրի ստորագրումը դատարան դիմելու միջոցով) նախատեսված դեպքերում: Այդպիսի գործերը 29 քննվում են ընդհանուր իրավասության դատարանի կողմից, եթե վիճարկվող փոխհատուցման չափը 5 մլն. ՀՀ դրամից պակաս է և, քաղաքացիական դատարանի կողմից, եթե այն հավասար է կամ գերազանցում է 5 մլն. ՀՀ դրամը: Դատական վարույթն իրականացվում է ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների: Ինչպես նախորդ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նույնպես չի նախատեսում խիստ ժամկետներ գործի քննության համար և սահմանում է, որ գործը պետք է քննել դատարանում ողջամիտ ժամկետներում (111-րդ հոդված): Դատարանը այստեղ ևս կարող է կիրառել արագացված կարգը, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածը նախատեսում է, որ դատարանն իրավունք ունի իրականացնել արագացված կարգով քննություն, եթե՝ ա) գործի բնույթը պահանջում է անհապաղ դատաքննություն, բ) հայցը ակնհայտորեն հիմնավորված է, գ) հայցը ակնհայտորեն անհիմն է: Ընդհանուր իրավասության դատարանների և քաղաքացիական դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում մեկ ամսից և կարող են բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան: Իր հերթին, վերաքննիչ դատարանը նույնպես սահմանափակված չէ խիստ ժամկետներով և պետք է քննի գործը ողջամիտ ժամկետներում՝ հաշվի առնելով ընդհանուր իրավասության/քաղաքացիական դատարանի կողմից գործը քննելու ժամկետները: Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 30 V. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ /ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Սոցիալական երաշխիքային քաղաքականություն Ոչ կամավոր/հարկադիր վերաբնակեցում ՀԲ ԳՔ 4.12-ի առաջնային նպատակն է ուսումնասիրել բոլոր այլընտրանքային տարբերակները հարկադիր վերաբնակեցումից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու համար։ Եթե վերաբնակեցումն անխուսափելի է, տեղահանվող անձանց կենսական չափորոշիչները պ ետք է վերականգնվեն կամ բարելավվեն նախկին պայմանների համեմատ։ Քաղաքականությունն առնչվում է հողի և այլ գույքի օտարմանը, որի արդյունքում տեղի է ունենում ապաստարանի կորուստ, արդյունավետ ակտիվների ամբողջական կամ մասնավոր կորուստ, եկամտի աղբյուրի կամ կենսապահովման այլ միջոցների կորուստ։ Ծրագրի կողմից բացասական ներգործության ենթարկված մարդկանց կենսամակարդակը պետք է բարելավվի կամ նվազագույնը վերականգնվի, և նրանք պետք է համարժեքորեն փոխհատուցվեն կրած վնասի համար: Որպես այդպիսին, այն դեպքերում, երբ ֆիզիկական կամ տնտեսական վերաբնակեցումը անխուսափելի է, ՀԲ-ն պահանջում է մշակել վերաբնակեցման գործողությունների պլան: Պլանը պետք է ներառի և հետևի պատշաճ ընթացակարգին և բովանդակային ու մշակութային առումով համապատասխանի խորհրդատվության և մասնակցության պահանջներին, որոնք առնչվում են նաև հյուրընկալող համայնքներին: Խոցելի խմբեր Աջակցողի կողմից մշակված և իրականացվող բոլոր ծրագրերը, գործառույթները և կիրառվող քաղաքականություններն ու գործելակերպը պետք է հատուկ ուշադրության արժանացնեն խոցելի խմբերի իրավունքներին: Նման խմբերի կազմում կարող են ընդգրկված լինել էթնիկ փոքրամասնություններ, կանայք, փախստականներ, սահմանափակ կարողությամբ անձինք, թոշակառուներ, անչափահասներ և ծերեր: Խոցելի խմբերի կենսամակարդակը հատկապես զգայուն է սոցիալ-տնտեսական համատեքստում կատարվող փոփոխությունների հանդեպ և կախված է անհրաժեշտ ծառայությունների հասանելիությունից և որոշումների կայացման գործընթացին մասնակցության հնարավորությունից: Խորհրդատվություն, մասնակցություն և հանրային իրազեկում Խորհրդատվությունը, և մասնակցությունը պարտադիր են իրազեկվածություն ապահովելու միջոցով ներգրավվածներին աջակցության համար: Ավելին, կառուցողական երկխոսությունը և մասնակցությունն էական նշանակություն ունեն ծրագրի ազդեցությանը ենթարկված մարդկանց իրավունքների խթանման և աջակցման համար: Նրանց թվում է վեճերի առկայության դեպքում իրավունքների պաշտպանության պատշաճ գործընթացի իրականացումն անկախ վիճարկման և դատական գործընթացների միջոցով: Որպես այդպիսին, հանրային խորհրդատվությունը ՀԲ-ի բնապահպանական և սոցիալան երաշխիքների ապահովման ընդհանուր պահանջն է՝ կիրառելով նաև սոցիալական այնպիսի առանձնահատուկ խնդիրների պարագայում, ինչպիսին է՝ ոչ կամավոր/հարկադիր վերաբնակեցումը: 31 VI. ՀՕՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ և ՀԲ ՈՉ ԿԱՄԱՎՈՐ/ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ Աղյուսակ 4: ՀՕՎ վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համեմատությունը ՀԲ պահանջներին ՀԲ ոչ կամավոր/հարկադիր Եզրակացություն բացերի Բացերը վերացնելուն ՀՀ օրենսդրությունը վերաբնակեցման վերաբերյալ ուղղված գործողություններ քաղաքականությունը 1. Իրավասություն (ա) Անձինք, ովքեր ունեն (ա) Անձինք, ովքեր հողի Ընդհանուր Բացը լրացնելու օրինական փաստաթղթեր նկատմամբ ունեն առմամբ, ՀՀ համար առաջարկվում է՝ սեփականության իրավական գրանցման օրենսդրության և 1. հետևել ՀԲ ԳՔ վերաբերյալ (հողի, շենքի և կարգավիճակ (այդ ՀԲ ԳՔ դրույթները 4.12-ին. այլն), իրավասու են թվում`սովորութային և նույնն են, 2. ՀՀ կառավարությունը ստանալու փոխհատուցում ավանդական բացառությամբ թույլ է տալիս կիրառել ՀԲ օտարվող հողի, ծրագրի իրավունքներ, որոնք գույքի նկատմամբ ԳՔ 4.12-ը ՄՋԾ-ի համար կողմից պատճառված ճանաչվում են երկրի իրավական վնասների/ օրենսդրությամբ) գրանցման ապամոնտաժման և բերքի ստանում են կարգավիճակ կորստի համար (Հանրային փոխհատուցում իրենց չունեցող անձանց և պետական կարիքների կորցրած հողի դիմաց վերաբերյալ համար սեփականության փոխարինման արժեքի դրույթի օտարման մասին օրենք), չափով, կամ այն դեպքերում, երբ հողը չի օտարվում, սակայն մասնակիորեն օգտագործվում է պետական ծրագրերի կողմից (սերվիտուտ) (Քաղաքացիական օրենսգիրք (հոդվածներ (բ) Անձինք, ովքեր չունեն 210-218), Հողային իրավական գրանցման օրենսգիրք (հոդվածներ 50 կարգավիճակ հողի և 100)), նկատմամբ, սակայն այդ հողի կամ գույքի նկատմամբ պահանջներ (բ) Անձինք, ովքեր ունեն, եթե այդ սեփականության պահանջները ընդունելի նկատմամբ չունեն են երկրի օրինական իրավունքներ, օրենսդրությամբ կամ բայց կարող են ընդունելի են օրինականացնել իրենց դառնումվերաբնակեցման իրավունքներն օրենքի ծրագրով նախատեսված համաձայն Գերակա շահի գործընթացով, ստանում 32 վերաբերյալ որոշման ուժի են փոխհատուցում իրենց մեջ մտնելուց հետո 15 օրվա կորցրած տարածքի ընթացքում, իրավասու են համար փոխարինման ստանալու փոխհատուցում արժեքի չափով,: (Հանրային և պետական կարիքների համար սեփականության օտարման (գ) Անձանց, ովքեր մասին օրենք (հոդված 7․4): չունեն օրինական իրավունք կամ պահանջ իրենց կողմից զբաղեցրած հողի նկատմամբ, տրամադրվում է վերաբնակեցման աջակցություն իրենց (գ) Անձինք, ովքեր զբաղեցրած հողի դիմաց կառուցել են շինություններ փոխհատուցման տեսքով կամ տնկել ծառեր այլ և անհրաժեշտության անձանց պատկանող հողի դեպքում այլ վրա, չեն կարող ստանալ աջակցություն, եթե փոխհատուցում գույքի ծրագրի տարածքը կորստի համար։ զբաղեցրել են կասեցման օրից առաջ: 2. Իրավունքները ՀՀ օրենսդրության ԾԱԵԱ-երը ստանում են ՀՀ օրենսդրության և ՀԲ ԳՔ - համաձայն` վերաբնակեցման դրույթները նույնն են: փոխհատուցումը վճարվում աջակցություն իրենց է միայն զբաղեցրած հողի դիմաց սեփականատերերին և փոխհատուցման տեսքով սեփականության իրավունք և, անհրաժեշտության ունեցող անձանց, եթե դեպքում, այլ օգնություն՝ սեփականության/գույքային սույն իրավունքները ձեռք են քաղաքականությամբ բերվել նախքան կասեցման սահմանված օրը, իսկ կասեցման օրից նպատակադրումների հետո կատարված բոլոր իրականացման համար, բարելավումները, որոնք եթե նրանք զբաղեցնում գերազանցում են օրենքով են ծրագրի տարածքը նախատեսված շրջանակը, մինչև կասեցման օրը: ենթակա չեն փոխհատուցման: Օտարման դեպքում Փոխհատուցման չափը ՀՀ օրենսդրությունը և ՀԲ Բացը լրացնելու համարժեք փոխհատուցում պետք է բավարար լինի ԳՔ 4.12 նախատեսում են համար առաջարկվում է՝ պետք է վճարվի կորցրած հողի և այլ փոխհատուցում կորցրած հետևել ՀՀ օրենսդրությանը սեփականատիրոջը. գույքի փոխարինման հողերի համար: Ազգային օրինական շուկայական արժեքը 15%- համար՝ տեղական օրենսդրությունը ավելի սեփականատերերի ով գերազանցող արժեքը շուկայի փոխարինման նպաստավոր է օրինական փոխհատուցման և շինությունների դիմաց կհամարվի համարժեք արժեքի չափով: սեփականատեր փոխհատուցման դեպքում փոխհատուցում: 33 (Հանրային և պետական հանդիսացող ԾԱԵԱ-երի կարիքների համար համար: սեփականության օտարման մասին օրենք (հոդված11)): Ոչ մի դրույթ չկա եկամտի/ ՀԲ քաղաքականությունը ՀՀ օրենսդրությունը չի Բացը լրացնելու համար կենսապահովման պահանջում է եկամտի/ նախատեսում առաջարկվում է՝ միջոցների վերականգնման կենսապահովման եկամտի/կենսապահովման 1. հետևել ՀԲ ԳՔ 4.12-ին. միջոցառումների և/կամ միջոցների միջոցների զգալի ազեցության ենթակա վերականգնում զգալի փոխհատուցման 2. ՀՀ կառավարությունը ԾԱԵԱ-երի ու խոցելի կորուստների համար դրույթներ թույլ է տալիս կիրառել ՀԲ խմբերի և/կամ և/կամ տեղափոխման ԳՔ 4.12-ը ՄՋԾ-ի համար: վերաբնակեցման ծախսերի գործընթացի ընթացքում վերաբերյալ (տես վերը բոլոր ԾԱԵԱ- ների կրած նշված ՀՀ օրենքները): ծախսերի համար: 3. Տեղեկատվության վերաբերյալ պահանջները Բացառիկ՝ գերակա Հողի, կառույցների և այլ ՀԲ ԳՔ 4.12 դրույթներն Բացը լրացնելու համար հանրային շահ ճանաչելու գույքի քանակական ավելի ըդգրկուն են քան առաջարկվում է հետևել մասին Կառավարության վերլուծության և արժեքի ազգային օրենսդրությունը։ ՀԲ ԳՔ 4.12-ին՝ ներառյալ որոշման մասին պետք է որոշման հետ կապված ՀՀ օրենսդրությամբ պատշաճ ձևով տեղեկացնել տեղեկությունները, նախատեսված սեփականատերերին և փոխհատուցման մեխանիզմները։ գույքի նկատմամբ իրավունքները և սեփականության փոխհատուցման իրավունքներ ունեցող գումարներն ու անձանց՝ դրա ուժի մեջ ֆինանսական մտնելուց հետո` յոթ օրվա աջակցությունը պետք է ընթացքում: լիովին տրամադրվեն այն Սեփականատերը և անձանց, ում դրանք օտարվող գույքի առնչվում են: նկատմամբ իրավունքներ ունեցող անձինք իրավունք ունեն մասնակցել օտարվող գույքի նկարագրության պատրաստմանը: Նկարագրության արձանագրության պատճենը պետք է ուղարկվի սեփականատիրոջը և օտարվող գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց: (Հանրային և պետական կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի 7-րդ հոդված) 34 Քաղաքապետարանները/ գյուղապետարանները պետք է համայնքներին լրատվամիջոցներով և հանրային լսումների միջոցով տեղեկացնեն իրենց շրջապատում ակնկալվող փոփոխությունների մասին (Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշում): 4․ Բովանդակալից խորհրդատվություն «Հանրային և պետական ՀԲ ԳՔ 4.12-ը պահանջում ՀՀ օրենսդրության և ՀԲ ԳՔ Բացը լրացնելու համար կարիքների համար է ԾԱԵԱ-ների շրջանում 4.12-ի դրույթները տարբեր առաջարկվում է՝ սեփականության օտարման անցկացնել են։ 1. հետևել ՀԲ ԳՔ 4.12-ին. մասին» օրենքում չկա բովանդակալից առանձնահատուկ դրույթ խորհրդատվություն 2. ՀՀ կառավարությունը ազդակիր համայնքներում ծրագրի ամբողջ թույլ է տալիս կիրառել ՀԲ ազդակիր անձանց համար շրջափուլի ընթացքում։ ԳՔ 4.12-ը ՄՋԾ-ի համար: բովանդակալից խորհրդատվություն անցկացնելու վերաբերյալ։ Քաղաքապետարանները/ գյուղապետարանները պետք է համայնքներին լրատվամիջոցներով և հանրային լսումների միջոցով տեղեկացնեն իրենց շրջապատում ակնկալվող փոփոխությունների մասին (Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշում): Սկզբունքորեն, հողի օտարման և վերաբնակեցման հետ կապված Հայաստանի օրենսդրությունն ու կանոնակարգերը և ՀԲ ԳՔ 4.12 համապատասխանում են ազդեցության ենթակա ընտանիքների կամ անձանց փոխհատուցման նպատակին, ՀԲ ԳՔ 4.12–ը՝ նաև վերականգնման նպատակին: ՀՕՎ-ին վերաբերող ՀՀ օրենսդրության և ՀԲ պահանջների միջև սկզբունքային տարբերությունները հետևյալն են. ՀՀ օրենքներում պարզ չէ, թե ինչպես պետք է վերականգնումը իրականացվի։ Մեկ այլ և բավականին մեծ տարբերությունը ՀՀ օրենսդրության ու կանոնակարգերի և ՀԲ քաղաքականության միջև այն է, որ ՀԲ ԳՔ 4.12-ը ճանաչում է սեփականության իրավունքը գրանցած և չգրանցած սեփականատերերի, ինչպես նաև գրանցված և չգրանցված վարձակալների, այսինքն՝ սեփականության գրանցման բացակայությունը արգելք չի փոխհատուցման և վերականգնման համար: Հայաստանի օրենքների ու կանոնակարգերի և ՀԲ 4.12-ի միջև հնարավոր բացերը վերացնելու համար՝ սույն ՎԳՊ-ն նախատեսում է փոխհատուցում` թե օրինական և թե 35 ոչ օրինական հողօգտագործողներին ազդեցության ենթակա ամբողջ գույքի, այդ թվում՝ ոչ օրինական/սեփականության իրավունքը չգրանցած անձանց ակտիվների վերականգնման աջակցություն: Հրապարակայնությունը և խորհրդակցումը ՀՀ օրենքներում լավ չեն ներկայացված և ծրագիրը կապահովի (հավանական) ԾԱԵԱ-երի և, մասնավորապես, ծրագրի ազդեցության ենթակա խոցելի խմբերի, պատշաճ ընդգրկումը հանրային լսումներին և մասնակցության գործընթացին՝ ծրագրի իրականացումից առաջ և իրականացման ընթացքում: Բացի այդ, կհիմնվի բողոքների լուծման մեխանիզմ և ծրագրի իրականացման ֆիզիկական աշխատանքները չեն սկսվի նախքան ծրագրի կամ ենթաբաղադրիչի փոխհատուցման և վերականգնման բոլոր միջոցառումների ավարտը: 36 VII. ՍՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ և ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԶԾ ներքո հողի օտարման և վերաբնակեցման հարցերը կկարգավորվեն հետևյալ սկզբունքներով ․ I. Հողի օտարումից և ոչ կամավոր/հարկադիր վերաբնակեցման այլ հետևանքներից պետք է հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի՝ ուսումնասիրելով ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները, II. Մանրամասն նախագծի առկայության դեպքում այս նախնական ՎԳՊ -ն կթարմացվի՝ ընդգրկելով ազդեցության իրական չափն ու ծավալը, կիրառելի իրավունքները և հաշվարկված արժեքները, որոնք ներկայացվել և քննարկվել են ազդակիր անձանց և այլ շահառուների հետ, III. Շինարարական աշխատանքները, որոնք հանգեցնում են մասնավոր հողի կամ գույքի կորստի, չեն սկսվի մինչև չվերջնականացվի և չիրականացվի վերջնական ՎԳՊ -ն։ IV. Պետք է ապահովել ԾԱԵԱ-ին փոխհատուցման իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն և վերաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունն՝ իրենց տեսակետներն այլընտրանքային տարբերակների վերաբերյալ արտահայտելու և մոնիթորինգի աշխատանքներին մասնակցելու նպատակով, V. Խոցելի և խիստ ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել հատուկ աջակցություն, VI. Օտարվող հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք չունեցող ԱԵԱ-երը (օրինակ՝ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները, ազդեցության ենթակա գույքն ինքնակամ կամ առանց իրավաբանական ձևակերպման փաստացի օգտագործող անձինք կամ էլ այն ԾԱԵԱ, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ստանան օժանդակություն՝ հողից բացի այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում և օժանդակություն, ինչպես սահմանված է ՎԳՊ Իրավունքների սխեմայով, VII. Այն ԾԱԵԱ-երը, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել կամ իրավունքները վերականգնել, պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն: VIII. Պետք է տրամադրվի իրավունքը, եկամուտը, ապրուստի միջոցը օրինական կարգով վերականգնելու հնարավորություն, IX. ՎԳՊ-ն և դրան վերաբերող փաստաթղթերը պետք է ԾԱԵԱ-ին տրամադրվեն հայերեն լեզվով, X. Փոխհատուցման վճարումը և վերաբնակեցման աջակցությունը պետք է ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից շինարարության համար նախատեսված հողամասերի (շինհրապարակի) մուտքի իրավունքի տրամադրումը և նախքան շինարարական աշխատանքները ֆիզիկապես սկսելը, XI. Պետք է սահմանվեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով կլուծվեն ԾԱԵԱ-երի բողոքները, եթե այդպիսիք լինեն։ 37 VIII. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 8.1. Իրավունքներ Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու իրավունք և իրավունքների վերականգնման վերաբերյալ դրույթներից օգտվելու իրավունք ունեցող ԾԱԵԱ-երն են. i) Հողամասի սեփականատերերը, սեփականության իրենց իրավունքը գրանցելու ենթակա անձիք, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ հողամասի վարձակալները, հողամասի օգտագործման իրավունքը կամ օգտագործման հնարավորությունը կորցնող կամ հողամասը փաստացի տիրապետող և օգտագործող բոլոր ԾԱԵԱ-երը, անկախ հողի նկատմամբ գրանցված իրավունքներից; ii) Շենք, շինությունների սեփականատերերը, այլ գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները, շենքը և շինությունը կառուցած, փաստացի տիրապետողները և օգտագործողները, ինքնակամ կառույց իրականացրած անձինք; iii) Ծառերի, բերքի/մշակաբույսերի կամ հողին ամրակցված այլ գույքի և բարելավումների սեփականատերերը, գույքային իրավունքներ ունեցողները, ներառյալ վարձակալները և փաստացի տիրապետողները և օգտագործողները: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրվանից հետո կատարված բարելավումների համար փոխհատուցում չի տրվում, բացառությամբ օրենքով և վերջնական ՎԳՊ-ով նախատեսված դեպքերի, որոնք կսահմանվեն վերջնական սոցիալական ազդեցության գնահատման արդյունքների համաձայն։ Այն ԾԱԵԱ-երը, ովքեր բնակություն են հաստատում կամ նոր բարելավումներ են կատարում ազդեցության տարածքներում Կասեցման օրվանից հետո, փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակության համար իրավունքներ չեն ստանում: Այնուամենայնիվ, նրանց պետք է նախօրոք ծանուցում ուղարկել՝ խնդրելով նախքան ծրագրի իրականացումը ազատել տարածքները և քանդել կառույցները: Քանդված կառույցների շինանյութը չի բռնագրավվում, նրանք որևէ տուգանք չեն վճարում, և նրանց նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց չի կիրառվում: Օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում տրվում է միայն սույն ՎԳՊ-ով սահմանված դեպքերում, կապված իրավական գրանցման կարգավիճակ ստանալու ենթակա ԾԱԵԱ-ի իրավունքների ձևակերպման և պետական գրանցման (օրինականացման) հետ: Մյուս բոլոր դեպքերում նշված իրավունքները դադարեցվում են՝ առանց փոխհատուցման իրավունքի: Սեփականության օտարման դիմաց տրվող փոխհատուցումից բացի` վերջնական ՎԳՊ-ով սահմանված Ծրագրի այլ ազդեցությունների համար փոխհատուցման կամ լրացուցիչ օժանդակություն ստանալու իրավունքները նաև սահմանափակվում են վերջնաժամկետով, որը յօտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման օրն է, որտեղ արձանագրվում են նաև իրականացված մարդահամարի և մանրամասն չափագրման հետազոտության տվյալները (այսուհետ՝ Կասեցման օր): 8.2. Կասեցման ամսաթիվ Փոխհատուցման իրավունքները սահմանափակվում են կասեցման ամսաթվով, որը պետք է սահմանվի Պատվիրատուի հետ համատեղ, երբ որ կավարտվեն կորցրած ակտիվների, մանրամասն չափագրման, մարդահամարի և սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունները, որոնք կիրականացվեն մանրամասն նախագծի պատրաստման փուլում և կբացահայտվեն ազդակիր համայնքներին: Ազդակիր հողակտորների 38 բոլոր բարելավումները, որոնք կիրականացվեն կասեցման ամսաթվի սահմանումից հետո փոխհատուցման ենթակա չեն լինի: 8.3. Փոխհատուցման իրավունքներ Հողի, շենք, շինությունների և եկամտի կորուստ կրող ԾԱԵԱ-երի փոխհատուցման իրավունքները և վերականգնման լրահատկացումները պետք է ներառեն հողի, շենք- շինությունների, բերքի/մշակաբույսերի, ծառերի և բարելավումների մշտական և ժամանակավոր կորստի վերաբերյալ դրույթներ և վերաբնակեցման լրահատկացումներ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման համար փոխհատուցում՝ հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա կամ միանվագ դրամական օժանդակություն վճարելու միջոցով: Այս իրավունքները նախնական ՎԳՊ-ով սահմանվում են նախազգուշական նպատակով։ Գնահատումը, որը հիմնված է տեղանքի զննման և փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ հարցազրույցների վրա, ցույց է տալիս ֆիզիկական կամ տնտեսական տեղահանում տեղի չի ունենա, ՄՋԾ շրջանակներում ակնկալվում է միայն հողի կորուստ, որն արտադրական նպատակներով չի օգտագործվում։ Այս իրավունքները հետևյալն են. Հողի կորուստ a) Հողի նկատմամբ ազդեցությունը կփոխհատուցվի՝ 1) փոխարինման արժեքով, որը գնահատվում է շուկայական կամ կադաստրային արժեքով (որն ավելի բարձր է) գումարած 15%, կամ 2) ԾԱԵԱ կողմից ընդունելի՝ ազդակիր հողամասին համարժեք (եկամտաբերությամբ, տեղադրությամբ) հողով փոխարինելու միջոցով՝ համարժեք հողամասի առկայության և ՏԿՆ համաձայնության դեպքում: Հողի անուղղակի ազդեցություն կրող հատվածները, որոնք Ծրագրի ազդեցությունից հետո դարձել են դժվարամատչելի, մշակման կամ միևնույն նպատակով օգտագործման համար անպիտան, ևս կներառվեն հողի ազդեցության ենթակա հատվածի մեջ։ Եթե ազդեցության է ենթարկվել գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ը, ԾԱԵԱ-երը (սեփականատերերը, վարձակալները, հողօգտագործողները) պետք է խիստ ազդեցության համար լրացուցիչ օժանդակություն ստանան, որը համարժեք է կորցրած հողից ստացված տարեկան համախառն եկամտի շուկայական արժեքին: b) Այն ԾԱԵԱ-երը, որոնց իրավունքները ազդակիր հողամասի նկատմամբ ենթակա են ձևակերպման և պետական գրանցման (այսուհետ` օրինականացման), կարող են ձևակերպել իրենց իրավունքները, որից հետո նրանց կորուստներն ամբողջությամբ պետք է փոխհատուցվեն այնպես, ինչպես սեփականատերերինը։ Այն ԾԱԵԱ-երը, որոնց իրավունքները չեն կարող օրինականացվել կամ այն ԾԱԵԱ-երը, որոնք ազդակիր հողն օգտագործում են առանց դրա նկատմամբ գրանցված իրավունքների (չձևակերպված օգտագործող) կստանան փոխհատուցում միայն հողի վրա առկա բարելավումների համար: c) Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի 10-ից ավել տարիների վարձակալները, օրենսդությամբ սահանված դեպքերում և կարգով, կարող են ձեռքբերել հողամասի նկատմամբ սեփականության իրավունք և փոխհատուցվել որպես լիարժեք սեփականատեր կամ նրանց կարող է տրվել նոր վարձակալություն՝ համարժեք հողամասի առկայության և հողամասի սեփականատիրոջ (վարձատուի) համաձայնության դեպքում: Եթե դա հնարավոր չէ, ապա վարձակալները կստանան շուկայական կամ կադաստրային արժեքին (որն ավելի բարձր է) գումարած 15%-ին համարժեք փոխհատուցում՝ կախված վարձակալության մնացած տարիների թվից՝ հետևյալ կարգով. ա) մինչև 1 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 5%-ի չափով, բ) մինչև 15 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 14%-ի չափով, գ) մինչև 25 տարի` վարձակալությամբ 39 ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 20%-ի չափով, դ) 25 և ավելի տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 25%-ի չափով: d) Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողի վարձակալներին կտրամադրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի և վարձատուի համաձայնությամբ կատարված անբաժանելի բարելավումների համար: Բնակելի շենքերի կորուստ a) Բնակելի շենք, շինությունների համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքին գումարած 15%-ի չափով` անկախ շենք, շինության նկատմամբ ԾԱԵԱ-երի գրանցված իրավունքներից կամ գույքի իրավական կարգավիճակից: Փոխհատուցումը տրամադրվելու է առանց մաշվածության (ամորտիզացիոն) մասնահանումների և գործարքի համար ծախսերի նվազեցումների՝ անկախ ազդեցության ենթարկա գույքի գրանցման կամ հաշվառման հանգամանքից: Մասնակի ազդեցություն կրելու դեպքում կամ եթե սեփականատերը չի ցանկանում օտարել շինությունն ամբողջությամբ, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության ազդեցության ենթակա մասը և այդ մասի՝ շահագործման համար պիտանիության նախկին վիճակին բերելու լիարժեք վերականգնումը, եթե դա տեխնիկապես հնարավոր է: b) Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար: Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի նաև վերաբնակեցման և խիստ ազդեցություն կրելու օժանդակություն՝ ՎԳՊ-ով սահմանված կարգով (տես ստորև): Ոչ բնակելի շենք, շինությունների կորուստ a) Ոչ բնակելի շենք, շինությունների համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքին գումարած 15%-ի չափով՝ անկախ շենք, շինության նկատմամբ ԾԱԵԱ-երի գրանցված իրավունքներից կամ գույքի իրավական կարգավիճակից: b) Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար: Հանրային գույքի կորուստ Հանրային գույքի՝ համայնքային և պետական կառույցներն ու հանրային ծառայություններն ամբողջությամբ պետք է փոխարինվեն կամ վերականգնվեն այնպես, որ կարողանան իրականացնել ծրագրից առաջ ունեցած գործառույթները։ Բերքի/մշակաբույսի կորուստ Բերքի/մշակաբույսի կորստի համար (եթե ծրագրի պատճառով չեն կարողանում հավաքել բերքը) կտրամադրվի մեկ տարվա բերքի, մշակաբույսի շուկայական համախառն արժեքին համապատասխան փոխհատուցում այն ԾԱԵԱ-երին (սեփականատեր, վարձակալ, փաստացի հողօգտագործող), ովքեր փաստացի հողօգտգործող բերքի/մշակաբույսի տերն են հանդիսանում (եթե նրանք չեն կարողանում հավաքել իրենց բերքը ծրագրի իրականացման պատճառով)։ Ծառերից ստացված բերքը ներառված է ծառերի և դրանցից ստացվող բերքի փոխհատուցումներում և սույն բաժնի դրույթները չեն կիրառվում նշված ազդեցության նկատմամբ: Ծառերի և ստացվող բերքի կորուստ Ծառերի և ստացվող բերքի համար հողի սեփականատերերին, վարձակալներին և փաստացի օգտագործողներին, անկախ հողի նկատմամբ իրենց ունեցած սեփականության իրավունքից պետք է տրվի փոխհատուցում շուկայական արժեքին համապատասխան՝ հիմնվելով ծառերի տեսակի, տարիքի և բերքատվության ցուցանիշների վրա, հետևյալ կարգով. 40 a) Մասնավոր, համայնքային կամ պետական հողերի սեփականատերերը կստանան ծառերի համար ամբողջական փոխհատուցումը8. i) եթե ծառի համար փոխհատուցման իրավունքը չի փոխանցվում վարձակալին, համաձայն սույն կետի բ) ենթակետի, կամ ii) եթե ծառատնկումը չի իրականացվել հողամասը փաստացի օգտագործողի կողմից, ինչպես սահմանված է սույն կետի գ) ենթակետով: b) Եթե հողամասը ծանրաբեռնված է վարձակալությամբ, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտվի վարձակալին, եթե ծառերը տնկվել են վարձակալի կողմից՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ: c) Եթե համայնքային կամ պետական հողերը փաստացի, առանց իրավաբանական ձևակերպման, օգտագործվում են սեփականություն կամ գույքային իրավունք չունեցող անձի կողմից, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտրամդրվի հողամասը փաստացի օգտագործողին՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ: d) Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի փաստացի օգտագործողները կփոխհատուցվեն միայն ծառերից ստացվող մեկ տարվա բերքի արժեքի չափով: Ձեռնարկատիրական գործունեության դադարեցում a) Ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման դեպքում տրամադրվում է փոխհատուցում՝ հարկերի մասին հայտարարագրերի հիման վրա հետևյալ կարգով՝  Ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում կտրամադրվի փոխհատուցում մեկ տարվա եկամտի չափով՝ հարկերի մասին հայտարարագրի հիման վրա:  Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում՝ կտրամադրվի փոխհատուցում ամսական եկամտի չափով, հարկերի մասին հայտարարագրի հիման վրա` ձեռնարկատիրական գործունեության ընդհատված ամիսների հաշվարկով:  Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են: b) Հարկերի մասին հայտարարագրի բացակայության դեպքում, ձեռնարկատիրական գործունեության մշտական և ժամանակավոր դադարեցման համար փոխհատուցումը կիրականացվի վերոնշյալ սկզբունքով` ամսական նվազագույն աշխատավարձի չափով: Պետական գրանցման և լիցենզիայի վճարները նույնպես պետք է փոխհատուցվեն, եթե առկա են: Աշխատանքի կորուստ a) Ազդեցության ենթակա կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատող ԾԱԵԱ-երի աշխատանքի մշտական կորստի դեպքում տրամադրվում է դրամական փոխհատուցում՝ 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման հետևանքով: 8 Դրամական փոխհատուցում փոխարինման արժեքով հիմնված ծառի տեսակի վրա. -փայտանյութ տվող ծառերը կգնահատվեն ըստ կատեգորիայի (ա. նորատունկ, բ. միջին տարիքի և գ. հասուն), փայտի արժեքի և ծավալի, -դեկորատիվ ծառերը կգնահատվեն` ծառի շուկայական արժեքի հիման վրա, -մրգատու/բերքատու ծառերը կգնահատվեն ըստ կատեգորիայի (ա. նորատունկ, բ. հասուն, սակայն դեռևս ոչ բերքատու և գ. բերքատու). (ա) և (բ) կատեգորիայի ծառերը փոխհատուցվում են կատարված ներդրումների հիման վրա, (գ) կատեգորիայի ծառերը փոխհատուցվում են 1 տարվա եկամտի զուտ շուկայական արժեքը բազմապատկելով այն տարիների թվով, որն անհրաժեշտ է նոր ծառը լիարժեք պտղատվության տարիքին աճեցնելու համար: 41 Վերոհիշյալ փոխհատուցումը կտրամադրվի բացառապես այն աշխատողներին, որոնք Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցումը անընդմեջ աշխատում են տվյալ կազմակերպությունում կամ ԱՁ -ում: b) Աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում (հարկադիր պարապուրդ) դրամական փոխհատուցում կտրվի նույն հիմունքներով՝ աշխատանքի հարկադրված դադարեցման (պարապուրդի) ամիսների համար: Օժանդակություն խիստ ազդեցության դեպքում a) Ծրագրի խիստ ազդեցության համար դրամական օժանդակություն տրամադրվում է ազդեցության ենթակա այն ԱԵՏՏ-ներին (ներառյալ՝ վարձակալներին և հողի փաստացի օգտագործողներ հանդիսացող ԱԵՏՏ-ներին), որոնց պատկանող կամ որոնց կողմից մշակվող գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ն ազդակիր է և տվյալ հողամասի օգտագործման արդյունքում տվյալ ԱԵՏՏ-ները ստանում են օգուտներ՝ պտուղների, բերքի, մշակաբույսի տեսքով: Վերոհիշյալ օժանդակության հաշվարկման համար հիմք է հանդիսանում հողերի փաստացի օգտագործումը (գործառնական նշանակությունը), անկախ անշարժ գույքի կադաստրային տվյալներում, իրավունքի գրանցման վկայականներում և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերում հողամասի համար սահմանված նշանակությունից: Այն դեպքում, երբ 10 և ավելի տոկոսով ազդեցության ենթակա հողամասը թեև չի հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողամաս, սակայն փաստացի օգտագործվում (մշակվում) է որպես գյուղատնտեսական, և որի վրա փաստացի առկա է բերք/մշակաբույս, ապա վերջինս ենթակա է փոխհատուցման՝ վերոհիշյալ սկզբունքների համաձայն` առանց օրինականացման պահանջի ապահովման: ԾԱԵԱ-ները կստանան խիստ ազդեցության օժանդակություն ազդակիր հողի 1 տարվա զուտ բերքի շուկայական արժեքի չափով ի լրումն բերքի փոխհատուցման։ Արոտավայրի 10%-ից ավել կորստի դեպքում ԱԵՏՏ/ԾԱԵԱ-ները կստանան օժանդակություն, որը կսահմանվի վերջնական ՎԳՊ շրջանակներում։ b) Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ները (ներառյալ՝ վերաբնակեցվող վարձակալները) կստանան վերականգնման օժանդակություն խիստ ազդեցության համար ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով: Վերաբնակեցման օժանդակություն a) Տեղափոխման և ապրուստի միջոցը հոգալու ծախսեր. Այն ԱԵՏՏ-ները, որոնք ենթակա են վերաբնակեցման ազդակիր բնակության վայրից (ներառյալ՝ վարձակալները), պետք է ստանան մեկ ամսվա ապրուստի ծախսերի համար վերաբնակեցման օժանդակություն՝ ամսական նվազագույն աշխատավարձին համարժեք չափով, ինչպես նաև դրամական օժանդակություն՝ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Այն ԱԵՏՏ-ները, որոնք առնվազն երեք ամիս Կասեցման օրվանից առաջ փաստացի չեն բնակվել ազդակիր տանը կամ բնակելի շինությունում, ենթակա չեն վերաբնակեցման օժանդակության տրամադրման: b) Շարժական գույքի տեղափոխման ծախսեր. Ազդակիր հողի և շինության վրա շարժական գույք ունեցող բոլոր ԱԵՏՏ-ներին, անկախ ազդակիր հողի կամ շինության նկատմամբ առկա իրավունքներից, կտրամադրվի դրամական օժանդակություն՝ տեղափոխման ենթակա շարժական գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ-ներին Խոցելի անձանց (աղքատության սահմանագծից ցածր կենսամակարդակ ունեցող ԱԵՏՏ, կանանց կամ տարեց մարդկանց կամ հաշմանդամների կողմից ղեկավարվող տնտեսություններ) կտրվի վերականգնման օժանդակություն ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով, ինչպես նաև Ծրագրի 42 շրջանակներում նախատեսվող աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն: Սոցիալապես խոցելի անձինք/ԱԵՏՏ-ներն են՝ 1) Այն տնային տնտեսությունները, որոնցում ընդգրկված ընտանիք(ներ)ը հաշվառված է(են) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ: 2) Միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կենսաթոշակառու հանդիսացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև 23 լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա: 3) Տարիքային կենսաթոշակառու հանդիսացող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա: 4) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կենսաթոշակառու կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա: Ժամանակավոր ազդեցություններ Ժամանակավոր ազդեցություն կրող անձանց և տնային տնտեսություններին կտրամադրվի վնասների փոխհատուցում։ Ժամանակավոր ազդեցություն կրող անձանց և տնային տնտեսություններին տրամադրվող փոխհատուցումը չի ներառի խոցելիության համար տրամադրվող օժանդակությունները: Շինարարության ընթացքում կապալառուն պետք է խուսափի այլ մասնավոր հողերի օգտագործումից։ Մասնավորապես շինարարական հրապարակների համար կարող են օգտագործվել միայն համայնքային կամ վարձակալած հողեր։ Այդուհանդերձ, որոշ անկանխատեսելի հանգամանքների և խոչընդոտների պատճառով շինարարության կապալառուն կարող է դիմակայել մասնավոր հողի օգտագործման խնդրին, որը նախատեսված չէր նախագծով։ Նման դեպքերում շինարարությունը պետք է անմիջապես դադարեցվի և ՋՏԾԻԳ-ը պետք է նախագծման խորհրդատուի միջոցով կատարի նախագծային փոփոխություններ, որոնց շրջանակներում անհրաժեշտության դեպքում կպատրաստվի Վերաբնակեցման գործողությունների պլան (ՎԳՊ)՝ Վերաբնակեցման քաղաքականության շրջանակի համաձայն։ Միևնույն ժամանակ շինարարական աշխատանքների իրականացմամբ պայմանավորված ժամանակավոր և մշտական վնասները կվերականգնվեն ԲՍԿՊ պահանջներին համաձայն: ՀՕՎ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք կան Ծրագրի իրականացման ընթացքում ՋՏՊԿ-ն կանդրադառնա չնախատեսված ազդեցություններին և կհոգա դրանց հետ կապված փոխհատուցումը կամ օժանդակության տրամադրումը՝ պատրաստելով ՎԳՊ-ի հավելված, որտեղ կգկարագրվեն չնախատեսված ազդեցությունները և դրանց մեղմացման միջոցառումները։ Բարելավումների փոխհատուցում Այն բարելավումները, որոնք ներառված չեն Իրավունքների մատրիցում, սակայն առկա են ազդակիր հողամասի վրա (բացառությամբ՝ շարժական գույքի), կփոխատուցվեն փոխարինման արժեքի չափով: 43 8.4. Իրավունների և փոխհատուցման նախնական մատրից Քանի որ ազդեցության իրական չափն ու ծավալը պարզ կլինեն միայն մանրամասն նախագծի պատրաստումից հետո, Իրավունքների և փոխհատուցման նախնական մատրիցը, որը ներկայացված է ստորև, մշակվել է ծրագրի ազդեցության նախնական գնահատման և Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի համար պատրաստված Վերաբնակեցման քաղաքականության շրջանակի (ՎՔՇ) Իրավունքների մատրիցի համաձայն։ Աղյուսակ 2: Իրավունքների մատրից Կորստի տեսակը Նկարագրություն Ազդեցության Փոխհատուցում ստանալու իրավունքը ենթակա անձիք 1.Հողի վերջնական Բոլոր կորցրած ֆերմերներ /հողի * Հող հողի դիմաց փոխհատուցում կորցրած կորուստ9 հողերը անկախ սեփականատեր, հողակտորներին համարժեք և նույն ազդեցության սեփականության արտադրողականությամբ հողակտորներով աստիճանից իրավունքը գրանցած հնարավորության դեպքում կամ անձիք * Ազդեցության ենթակա հողի դիմաց դրամական փոխհատուցում շուկայական գնով կամ կադաստրային (որն ավելի բարձր է) գնով առանց հարկերի, գրանցման և փոխանցման, ավելացրած 15% * Հողակտորների մնացած մասերը, որոնք նվազեցվել են և դարձել անկենսունակ հատվածներ կամ դարձել են անօգտագործելի՝ դրանց հասանելիության, ոռոգման կամ աշխատելու համար պիտանիության մասով փոփոխությունների արդյունքում, կընդգրկվեն ազդեցությանը ենթակա հողում և դրանց դիմաց կտրամադրվի փոխհատուցում ըստ վերը նշվածի: ՀՀ օրենսդրության համաձայն, նման դեպքերում ԱԵԱ-երԾԱԵԱ-երը պետք է դիմեն, որպեսզի Ծրագիրն օտարի իրենց ամբողջ հողը, այլ ոչ թե միայն ազդեցության ենթակա հատվածը պետության կարիքների համար հողի հարկադիր օտարման որոշման ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: *Սեփականության իրենց իրավունքները գրանցելու հնարավորություն ունեցող հողատերերն աջակցություն կստանան իրենց իրավունքները գրանցելիս ներառյալ գրանցման վարձավճարը։ Գրանցված *Համայնքային կամ պետական վարձակալ սեփականություն հանդիսացող հողամասի 10- համայնքային կամ ից ավել տարիների վարձակալները, պետական հողի վրա օրենսդությամբ սահանված դեպքերում և կարգով, կարող են ձեռքբերել հողամասի 9Հողի և ակտիվների ժամանակավոր կորուստը կփոխհատուցվի և/կամ կվերականգնվի ծրագրից առաջ եղած վիճակին կապալառուի կողմից, որի մասին նշվում է ՇՄՍԱԳ-ի/ԲՍԿՊ-ի մեջ, վերջինս էլ կապալառուի ԱՊ մաս է կազմում. 44 նկատմամբ սեփականության իրավունք և փոխհատուցվել որպես լիարժեք սեփականատեր կամ նրանց կարող է տրվել նոր վարձակալություն՝ համարժեք հողամասի առկայության և հողամասի սեփականատիրոջ (վարձատուի) համաձայնության դեպքում: Եթե դա հնարավոր չէ, ապա վարձակալները կստանան շուկայական կամ կադաստրային արժեքին (որն ավելի բարձր է) գումարած 15%- ին համարժեք փոխհատուցում՝ կախված վարձակալության մնացած տարիների թվից՝ հետևյալ կարգով. ա) մինչև 1 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 5%-ի չափով, բ) մինչև 15 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 14%-ի չափով, գ) մինչև 25 տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 20%-ի չափով, դ) 25 և ավելի տարի` վարձակալությամբ ծանրաբեռնված ազդակիր հողի փոխհատուցման արժեքի 25%-ի չափով: *Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողի վարձակալներին կտրամադրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի և վարձատուի համաձայնությամբ կատարված անբաժանելի բարելավումների համար: Սեփականության * Վերականգնման մեկ նպաստը հավասար է իրավունք չունեցող մեկ զուտ բերքի շուկայական արժեքին (ի հողօգտագործողներ, հավելումն բերքի համար փոխհատուցմանը) համայնքային կամ հողի օգտագործման հնարավորության կորստի պետական հողերի դեպքում կտվի սաստիկ ազդեցության վրա ենթարկված կամ խոցելի խմբերին պատկանող ԾԱԵԱ-ներին Հավելյալ Բոլոր տեսակի * Էական ազդեցություն կրելու նպաստը դրույթներ ԾԱԵԱ-եր, անկախ հավասար է ազդեցության ենթակա հողի զուտ եկամուտը սեփականության բերքի շուկայական արժեքին մեկ տարվա ձևավորող իրավունքի համար, ի լրումն բերքի փոխհատուցման ակտիվների վրա առկայությունից (նախազգուշական իրավունք, քանզի էական նախնական ուսումնասիրությունները ցույց են ազդեցությունների տվել, որ ԾԱԵԱ-ներից ոչ ոք եկամտի կորուստ վերաբերյալ (հողի չի ունենա) > 10% կորուստ) 45 2. Տներ, շենք Գրանցված * Բնակելի շենք, շինությունների համար շինություններ շինությունների փոխհատուցում պետք է տրամադրվի սեփականատերեր փոխարինման արժեքին գումարած 15%-ի չափով` անկախ շենք, շինության նկատմամբ ԾԱԵԱ-երի գրանցված իրավունքներից կամ Չգրանցված գույքի իրավական կարգավիճակից: շինությունների Փոխհատուցումը տրամադրվելու է առանց սեփականատերեր մաշվածության (ամորտիզացիոն) մասնահանումների և գործարքի համար ծախսերի նվազեցումների՝ անկախ ազդեցության ենթարկա գույքի գրանցման կամ հաշվառման հանգամանքից: Մասնակի ազդեցություն կրելու դեպքում կամ եթե սեփականատերը չի ցանկանում օտարել շինությունն ամբողջությամբ, ազդեցությունները կընդգրկեն միայն շինության ազդեցության ենթակա մասը և այդ մասի՝ շահագործման համար պիտանիության նախկին վիճակին բերելու լիարժեք վերականգնումը, եթե դա տեխնիկապես հնարավոր է: *Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար : Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի նաև վերաբնակեցման և խիստ ազդեցություն կրելու օժանդակություն՝ ՎԳՊ-ով սահմանված կարգով (տես ստորև): *Ոչ բնակելի շենք, շինությունների համար փոխհատուցում պետք է տրամադրվի փոխարինման արժեքին գումարած 15%-ի չափով՝ անկախ շենք, շինության նկատմամբ ԾԱԵԱ-երի գրանցված իրավունքներից կամ գույքի իրավական կարգավիճակից: * Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի դրամական փոխհատուցում արդեն վճարված վարձավճարի չօգտագործված մասի համար : 3. Բերք Ազդեցության Բոլոր ԾԱԵԱ-երը * Բերքի/մշակաբույսի կորստի համար (եթե ենթակա/կորցրած անկախ օրինական ծրագրի պատճառով չեն կարողանում հավաքել բերք սեփականության բերքը) կտրամադրվի մեկ տարվա բերքի, իրավունքից մշակաբույսի շուկայական համախառն արժեքին համապատասխան փոխհատուցում այն ԾԱԵԱ-երին (սեփականատեր, վարձակալ, փաստացի հողօգտագործող), ովքեր փաստացի հողօգտգործող բերքի/մշակաբույսի տերն են հանդիսանում (եթե նրանք չեն կարողանում հավաքել իրենց բերքը ծրագրի իրականացման պատճառով)։ Ծառերից ստացված բերքը ներառված է ծառերի և դրանցից ստացվող 46 բերքի փոխհատուցումներում և սույն բաժնի դրույթները չեն կիրառվում նշված ազդեցության նկատմամբ: Բոլոր ԾԱԵԱ-ին առկա բերքը հավաքելու հնարավորությոն կտրվի։ 4. Ծառեր Ազդեցության Բոլոր ԾԱԵԱ-երը Ծառերի և ստացվող բերքի համար պետք է ենթակա/կորցրած (հողի տրվի փոխհատուցում շուկայական արժեքին ծառեր սեփականատերերին համապատասխան՝ հիմնվելով ծառերի , վարձակալներին և տեսակի, տարիքի և բերքատվության փաստացի ցուցանիշների վրա, հետևյալ կարգով. օգտագործողներին) *Մասնավոր, համայնքային կամ պետական անկախ օրինական հողերի սեփականատերերը կստանան ծառերի սեփականության համար ամբողջական փոխհատուցումը 10. իրավունքից i) եթե ծառի համար փոխհատուցման իրավունքը չի փոխանցվում վարձակալին, համաձայն սույն կետի բ) ենթակետի, կամ ii) եթե ծառատնկումը չի իրականացվել հողամասը փաստացի օգտագործողի կողմից, ինչպես սահմանված է սույն կետի գ) ենթակետով: *Եթե հողամասը ծանրաբեռնված է վարձակալությամբ, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտվի վարձակալին, եթե ծառերը տնկվել են վարձակալի կողմից՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ: *Եթե համայնքային կամ պետական հողերը փաստացի, առանց իրավաբանական ձևակերպման, օգտագործվում են սեփականություն կամ գույքային իրավունք չունեցող անձի կողմից, ապա ծառերի համար ամբողջական փոխհատուցումը կտրամդրվի հողամասը փաստացի օգտագործողին՝ հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ: *Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի 10Դրամական փոխհատուցում փոխարինման արժեքով հիմնված ծառի տեսակի վրա. -փայտանյութ տվող ծառերը կգնահատվեն ըստ կատեգորիայի (ա. նորատունկ, բ. միջին տարիքի և գ. հասուն), փայտի արժեքի և ծավալի, -դեկորատիվ ծառերը կգնահատվեն` ծառի շուկայական արժեքի հիման վրա, -մրգատու/բերքատու ծառերը կգնահատվեն ըստ կատեգորիայի (ա. նորատունկ, բ. հասուն, սակայն դեռևս ոչ բերքատու և գ. բերքատու). (ա) և (բ) կատեգորիայի ծառերը փոխհատուցվում են կատարված ներդրումների հիման վրա, (գ) կատեգորիայի ծառերը փոխհատուցվում են 1 տարվա եկամտի զուտ շուկայական արժեքը բազմապատկելով այն տարիների թվով, որն անհրաժեշտ է նոր ծառը լիարժեք պտղատվության տարիքին աճեցնելու համար: 47 փաստացի օգտագործողները կփոխհատուցվեն միայն ծառերից ստացվող մեկ տարվա բերքի արժեքի չափով: 5. Բիզնես/ Բիզնեսի կամ Բոլոր ԾԱԵԱ-երը Աշխատանքի ժամանակավոր կորստի դեպքում աշխատանք աշխատանքի անկախ օրինական (հարկադիր պարապուրդ) դրամական ժամանակավոր սեփականության փոխհատուցում կտրվի նույն հիմունքներով՝ կորուստ իրավունքից աշխատանքի հարկադրված դադարեցման (պարապուրդի) ամիսների համար: (նախազգուշական իրավունք, քանզի նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԾԱԵԱ-ներից ոչ մեկը բիզնեսի կամ աշխատանքի կորուստ չի ունենա) Բիզնեսի կամ Բոլոր ԾԱԵԱ-երը Ազդեցության ենթակա կազմակերպությունում աշխատանքի անկախ օրինական կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատող մշտական սեփականության ԾԱԵԱ-երի աշխատանքի մշտական կորստի կորուստ իրավունքից դեպքում տրամադրվում է դրամական փոխհատուցում՝ 6 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը դադարում է ազդակիր հողում ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման հետևանքով: Վերոհիշյալ փոխհատուցումը կտրամադրվի բացառապես այն աշխատողներին, որոնք Կասեցման օրվանից առնվազն երկու ամիս առաջ և մինչև ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցումը անընդմեջ աշխատում են տվյալ կազմակերպությունում կամ ԱՁ-ում: (նախազգուշական իրավունք, քանզի նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԾԱԵԱ-ներից ոչ մեկը բիզնեսի կամ աշխատանքի կորուստ չի ունենա) 6. Ապրուստի Սոցիալական Բոլոր ԾԱԵԱ-երն Ապրուստի միջոցները վերականգնում մինչ- միջոցներ աջակցության անկախ օրինական ծրագրային մակարդակի համաձայն՝ համակարգերի սեփականության հմտությունների զարգացման, կորուստ իրավունքից աշխատավարձով աշխատանքի կամ ինքնազբաղվածության, այդ թվում՝ վարկից օգտվելու հնարավորության ընձեռնման միջոցով (նախազգուշական իրավունք, քանզի նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շենք-շինության կորուստ չի լինի) 48 7. Տեղափոխման և Բոլոր ԾԱԵԱ-երն, * Տեղափոխման և ապրուստի միջոցը հոգալու Սեփականատերերի և անցումային ովքեր ենթակա են ծախսեր. Այն ԱԵՏՏ-ները, որոնք ենթակա են վարձկալների ժամանակահատվ ծրագրի վերաբնակեցման ազդակիր բնակության տեղափոխում ածում ապրուստի ազդեցությանը վայրից (ներառյալ՝ վարձակալները), պետք է համար ծախսեր ստանան մեկ ամսվա ապրուստի ծախսերի համար վերաբնակեցման օժանդակություն՝ Տուն վարձակալած ամսական նվազագույն աշխատավարձին վարձակալներ համարժեք չափով, ինչպես նաև դրամական օժանդակություն՝ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը հոգալու համար: Այն ԱԵՏՏ-ները, որոնք առնվազն երեք ամիս Կասեցման օրվանից առաջ փաստացի չեն բնակվել ազդակիր տանը կամ բնակելի շինությունում, ենթակա չեն վերաբնակեցման օժանդակության տրամադրման: * Շարժական գույքի տեղափոխման ծախսեր. Ազդակիր հողի և շինության վրա շարժական գույք ունեցող բոլոր ԱԵՏՏ-ներին, անկախ ազդակիր հողի կամ շինության նկատմամբ առկա իրավունքներից, կտրամադրվի դրամական օժանդակություն՝ տեղափոխման ենթակա շարժական գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար: (նախազգուշական իրավունք, քանզի նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԾԱԵԱ-ների տեղահանություն չի լինի) 8. Համայնքային * Ազդեցության ենթակա շինությունների/ ակտիվներ հարմարությունների վերականգնում/ փոխարինում (օրինակ՝ պաշտամունքի վայրեր, հետիոտների համար նախատեսված կամուրջներ, ճանապարհներ, դպրոցներ, բուժկենտրոններ, արոտավայրեր, անտառային տարածքներ և այլն)՝ ապահովելով այն գործառույթները, որոնք առկա էին նախքան ծրագրի մեկնարկը 9. Խոցելի անձանց Աղքատության շեմից * Խոցելի անձանց (աղքատության ապրուստի ցածր գտնվող, կնոջ սահմանագծից ցածր կենսամակարդակ միջոցները կողմից, ունեցող ԱԵՏՏ, կանանց կամ տարեց մարդկանց թոշակառուի կամ հաշմանդամների կողմից ղեկավարվող կողմից, տնտեսություններ) կտրվի վերականգնման հաշմանդամություն օժանդակություն ամսական նվազագույն ունեցողանձի կողմից աշխատավարձի 6-ապատիկի չափով, ինչպես ղեկավարվող ԱԵՏՏ- նաև Ծրագրի շրջանակներում նախատեսվող ներ11 11Սոցիալապես խոցելի անձինք են՝ 1) այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքի անապահովության գնահատման համակարգում. 2) միայնակ կանանց կողմից (այրիացած կամ կերակրողին կորցրած) ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական 49 աշխատատեղերում աշխատելու համար գերակայություն: 10. Խիստ Հողի Ծրագրի խիստ ազդեցության համար ազդեցություն սեփականատերեր, դրամական օժանդակություն տրամադրվում է հողօգտագործողնե ազդեցության ենթակա այն ԱԵՏՏ-ներին ր, վարձակալներ (ներառյալ՝ վարձակալներին և հողի փաստացի օգտագործողներ հանդիսացող ԱԵՏՏ-ներին), որոնց պատկանող կամ որոնց կողմից մշակվող գյուղատնտեսական նշանակության հողի ավելի քան 10%-ն ազդակիր է և տվյալ հողամասի օգտագործման արդյունքում տվյալ ԱԵՏՏ-ները ստանում են օգուտներ՝ պտուղների, բերքի, մշակաբույսի տեսքով: Վերոհիշյալ օժանդակության հաշվարկման համար հիմք է հանդիսանում հողերի փաստացի օգտագործումն անկախ հողի գործառնական նշանակությունից (գյուղատնտեսական կամ ոչ գյուղատնտեսական): Այն դեպքում, երբ 10 և ավելի տոկոսով ազդեցության ենթակա հողամասը թեև չի հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողամաս, սակայն փաստացի օգտագործվում (մշակվում) է որպես գյուղատնտեսական, և որի վրա փաստացի առկա է բերք/մշակաբույս, ապա վերջինս ենթակա է փոխհատուցման՝ վերոհիշյալ սկզբունքների համաձայն` առանց օրինականացման պահանջի ապահովման: ԾԱԵԱ-ները կստանան խիստ ազդեցության օժանդակություն ազդակիր հողի 1 տարվա զուտ բերքի շուկայական արժեքի չափով ի լրումն բերքի փոխհատուցման։ Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ները (ներառյալ՝ վերաբնակեցվող վարձակալները) կստանան վերականգնման օժանդակություն խիստ ազդեցության համար ամսական նվազագույն աշխատավարձի 6-ապատիկի չափով: Արոտավայրի 10%-ից ավել կորստի դեպքում ԱԵՏՏ/ԾԱԵԱ-ները կստանան օժանդակություն, որը կսահմանվի վերջնական ՎԳՊ շրջանակներում։ հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա. 3) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա 50 11. Ժամանակավոր Բոլոր ԾԱԵԱ-ները Ժամանակավոր ազդեցություն կրող ազդեցություններ անձանց և տնային տնտեսություններին կտրամադրվի վնասների փոխհատուցում։ Ժամանակավոր ազդեցություն կրող անձանց և տնային տնտեսություններին տրամադրվող փոխհատուցումը չի ներառի խոցելիության համար տրամադրվող օժանդակությունները: Շինարարության ընթացքում կապալառուն պետք է խուսափի այլ մասնավոր հողերի օգտագործումից։ Մասնավորապես շինարարական հրապարակների համար կարող են օգտագործվել միայն համայնքային կամ վարձակալած հողեր։ 8.5. Փոխհատուցման միավոր արժեքի գնահատում Սույն նախնական ՎԳՊ-ի ազդեցության ենթակա հողերի և շենքերի գնահատումն իրականացվել է հիմնվելով ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայում դրույքաչափերի վերլուծության արդյունքների վրա: Սույն նախնական ՎԳՊ-ի համար օգտագործվել են 2018թվականի Անշարժ գույքի շուկայի փետրվար ամսվա վերլուծության տվյալները: ՎԳՊ վերջնականացման ընթացքում փոխհատուցման արժեքը կորոշվի հետևյալի հիման վրա․ i. Անշարժ գույքի արժեքի գնահատում համաձայն շուկայական կամ կադաստրային արժեքի (որն ավելի բարձր է) գումարած 15 տոկոս։ ii. Շենքերը և շինությունները պետք է գնահատվեն փոխարինման արժեքով՝ շինության տեսակի, շինանյութերի արժեքի, շինարարության տեսակի, աշխատուժի, տրանսպորտի և այլ շինարարական ծախսերի հիման վրա։ Մաշվածության (ամորտիզացիոն) մասհանումներ կամ գործարքի դիմաց ծախսերը չեն կիրառվում և չեն նվազեցվում: iii. Մեկ տարվա մշակաբույսից ստացվող բերքի փոխհատուցման արժեքը պետք է գնահատվի գյուղատնտեսական ապրանքների նախորդ 3 տարիների միջին գների և միջին բերքատվության ցուցանիշների վրա: Այն դեպքում, երբ ԾԱԵԱ-ին վճարման ենթակա է ավելի քան մեկ տարվա փոխհատուցում, առաջին տարուց հետո բերքի դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի շուկայական համախառն արժեքին համապատասխան: iv. Ծառերը (թփերը) պետք է գնահատվեն տարբեր մեթոդաբանությամբ՝ կախված այն հանգամանքից, թե արդյոք կորցրած ծառը (թուփը) ոչ պտղատու ծառ (թուփ) է, թե` պտղատու: a) Ոչ պտղատու փայտանյութ տվող և դեկորատիվ ծառերը (թփերը), պետք է գնահատվեն ըստ հետևյալ խմբերի ա) մանր ծառեր, բ) միջին ծառեր և գ) խոշոր ծառեր, հիմք ընդունելով ծառատեսակը (թփատեսակը) և գնահատման հետևյալ չափման միավորները` փայտանյութի (վառելափայտի կամ շինափայտի) ծավալը, ծառի (թփի) բարձրությունը, ինչպես նաև տվյալ ծառատեսակի (թփատեսակի) համար կիրառելի այլ չափման միավորներ, որոնք կսահմանվեն ՎԳՊ-ով: 51 b) Պտղատու ծառերը (թփերը, խաղողը) պետք է գնահատվեն այգետնկման տարիքի հիման վրա: Պտղատու ծառերի (թփերի) դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի ներդրված արժեքի հիման վրա, և այնքան, որքան կազմում է տվյալ ծառատեսակի (թփատեսակի) մեկ տարվա բերքի փոխհատուցման շուկայական արժեքը` բազմապատկած տվյալ ծառի (թփի) այգետնկման օրվանից հաշված տարիների քանակով, սակայն ոչ ավելի քան այն տարիների քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ ծառատեսակին (թփատեսակին) արդյունաբերական բերքատվության տարիքի հասնելու համար: Օտարողը փոխհատուցում է սեփականության օտարման հետ կապված պետական և ՏԻՄ ֆինանսական պարտավորությունները (տուրքերը, հարկերը, տուգանքները և այլն)։ Սույն ծրագրի համար վերաբնակեցման ծախսերի նախահաշիվը վերջնական ՎԳՊ-ում պետք է ընդգրկի իրավասությունների շրջանակի փոխհատուցումները, վերականգնման նպաստները և ՎԳՊ իրականացման համար օժանդակ ծախսերը: Փոխհատուցման ծախսերը կորոշվեն անկախ գնահատողի կողմից: Օժանդակ ծախսերը, որոնք ներառում են վարչական ծախսերը, պետք է հանդիսանան վերաբնակեցման ամբողջ ծախսերի մի մասը: Չնախատեսված ծախսերը (ընդհանուր ծախսերի 25%-ը, որը ներառում է հողերի օտարման շուկայական կամ կադաստրային գնին ավելացող 15%-ը 12 , նոտարական/թարգմանչական հնարավոր ծախսերն ինչպես նաև ինֆլյացիոն և այլ ծախսեր) նույնպես պետք է նախատեսվեն, որպեսզի հաշվի առնեն ներկայացված նախահաշվարկի փոփոխությունները: Լրացուցիչ ծախսերի առաջացման դեպքում ԷԵԲՊՆ/ՋՏՊԿ-ն համապատասխան ժամանակահատվածում կապահովի լրացուցիչ ֆինանսավորում: 8.6. Սեփականության օտարման պայմանները Սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված որոշակի ընթացակարգերի համաձայն։ Մասնավորապես, հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել` ա) պայմանագրի համաձայն; բ) փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ հանձնելով և գ) դատական կարգով: Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը, որոնք սակայն չպետք է հակասեն սույնՎԳՊ դրույթներին կամ ԱԵԱ-երի նկատմամբ լինեն պակաս բարենպաստ, քան Ծրագրի ներքո նրանց տրված իրավունքերը: Օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողները: Ծրագրի ներքո առավելությունը պետք է տրվի օտարման նշված եղանակին և ՋՏԾԻԳ-ը պետք է իր լավագույն ջանքերը գործադրի հաջող բանակցություններ իրականացնելու միջոցով սեփականությունը օտարելու համար։ Բանակցությունների ձախողման և ԱԵԱ-երի անհամաձայնություն դեպքում, եթե լրացել է պայմանագրի կնքման համար նախատեսված 3-ամսյա ժամկետը, ձեռքբերողը, Օրենքով սահմանված 12 ՀՀ օրենք «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», 2006թ-ի նոյեմբերի 27, Հոդված 11 «Հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը», կետ 1․ «Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը»: 52 ժամկետներում, սեփականության օտարման դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարը հանձնում է դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին։ ԾԱԵԱ-երն իրավունք ունեն ստանալ փոխհատուցումը 7-օրյա ժամկետում: Տվյալ դեպքում, (ինչպես նաև մինչև դատարանի կողմից վճռի կայացումը փոխհատուցման գումարը դեպոզիտից ստանալու դեպքում) սեփականության օտարման պայմանագիրը համարվում է կնքված: Եթե ԾԱԵԱ-երը օրենքով սահմանված ժամկետում դեպոզիտից չեն ստանում փոխհատուցման գումարը, ապա ձեռքբերողը մեկամսյա ժամկետում դիմում է դատարան՝ սեփականության հարկադիր օտարման պահանջով: Հողի ձեռքբերումը սեփականության օտարման վարույթով կապված է երկար ընթացակարգերի հետ և հաճախ կարող է դիմադրության հանդիպել: Ծրագրի շրջանակներում նման մոտեցմամբ պետք է գործել միայն ծայրահեղ դեպքերում, երբ ԾԱԵԱ և ձեռքբերողի և ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ-ի միջև բանակցությունները ձախողվում են, և ենթածրագրի իրագործելու համար չկա մատչելի այլընտրանքային հող: Ձեռքբերողը չպետք է զբաղեցնի օտարվող հողամասերը մինչև՝ a) օտարվող սեփականության նկատմամբ օրենքով սահմանաված կարգով չգրանցվի ձեռքբերողի սեփականության իրավունքը կամ b) օրենքով սահմանված կարգով համապատասխան դատական ակտը չմտնի օրինական ուժի մեջ և օտարվող սեփականությունը չհանձնվի ձեռքբերողին: c) վերջնական ՎԳՊ-ում սահմանված իրավունների համաձայն փոխհատուցումները վճարվել են ազդակիր անձանց։ 8.7. Օրինականացման պահանջները Օտարվող սեփականության իրավատեր հանդիսացող բոլոր ԱԵԱ-երը (անձ, ով ունի օտարվող սեփականության նկատմամբ իր իրավունքը հավաստող փաստաթղթեր, սակայն դեռևս չի գրանցել իր սեփականության իրավունքը) պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցեն իրենց սեփականության և այլ գույքային իրավունքները: Այն ԱԵԱ-երը, որոնք օտարվող սեփականության նկատմամբ ունեն օրենքով ճանաչվող իրավունքներ, սակայն չեն ապահովել դրանց պատշաճ ձևակերպումը և պետական գրանցումը, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն մինչև օտարման պայամանգրի կնքումը կամ դատական ակտի կայացումը, օրինականացման գործընթացի արդյունքում ձեռք բերել ազդակիր գույքի նկատմամբ իրավունքներ և ստանալ փոխհատուցում` ձեռքբերված իրավունքներին (նոր ձևակերպված և պետական գրանցում ստացած) համապատասխան: Օրինականացման գործընթացի պայմանները և ժամկետները՝ ըստ օտարվող սեփականության նկատմամբ ԱԵԱ-երի իրավունքների (սեփականության օրինական տիրապետողները, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության փաստացի տիրապետողները, օգտագործողները, սեփական հողամասում ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-երը և այլն), ՋՏԾԻԳ օժանդակության ձևերն ու կարգը կսահմանվեն վերջնական ՎԳՊ-ում՝ օրինականացման պլանի շրջանակներում, որը պետք է կազմվի և իրականացվի ՎԳՊ-ի իրականացման ընթացքում: Օտարվող սեփականության նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք չունեցող կամ օտարվող սեփականության նկատմամբ օրենքով ճանաչվող իրավունքները իրենց հայեցողությամբ չձևակերպած և չգրանցած ԱԵԱ-երը՝ համապատասխան ազդեցությունների համար փոխհատուցումը ստանում են Ծրագրի ազդեցությամբ կորցրած շինությունների, բերքի հողից բացի այլ գույքի համար; 53 IX. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Նախնական ՎԳՊ-ի այս գլխում նկարագրվում է ազդակիր համայնքների և ԱԵԱ-րի հետ հանրային լսումների գործընթացը (այսուհետ՝ ՀԼ): Հանրային լսումներն իրականացվում են երկու փուլով. (i) առաջին փուլը ՏՏՀաշխատանքների ընթացքում՝ տեղեկացնելու հանրությանը և խորհրդակցելու նրանց հետ առաջարկվող նախագծային լուծումների և այդ լուծումների հետ կապված պոտենցիալ ազդեցությունների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ իրենց առաջարկություններն ու մտահոգությունները; (ii) երկրորդ փուլը մանրամասն նախագծի աշխատանքների ընթացքում՝ տեղեկացնելու ազդակիր համայնքների բնակչությանը և շահագրգիռ կողմերին և խորհրդակցելու նրանց հետ նախագծային լուծումների, ՎԳՊ-ի հետ կապված աշխատանքների և մոտեցումների վերաբերյալ: 1-ին փուլի աշխատանքների ընթացքում հանրային լսումները տեղի են ունեցել Դալարիկի և Լեռնագոգի համայնքապետարանների շենքերում, հանրային լսումների երկրորդ փուլում քննարկումները նույնպես տեղի կունենան ամեն մի ազդակիր համայնքում: 9.1. Հանրային լսումներ Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի վերաբնակեցման գործողությունների պլանի նախնական տարբերակի” մշակման շրջանակներում աշխատանքների մեկնարկից սկսած մի քանի հանդիպումներ և քննարկումներ են իրականացվել Պատվիրատուի և Խորհրդատուի միջև: Այդ հանդիպումների նպատակն էր ներկայացնել խորհրդատուին և իր թիմին, համաձայնեցնել ընթացակարգերը, որոնց պետք է հետևել աշխատանքների համակարգման համար, քննարկել առաջընթացը և համաձայնեցնել հաջորդ քայլերը: Որոշվեց անցկացնել հանրային լսումներ Տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում, երբ որ հնարավոր նախագծային լուծումները հասանելի լինեն և համաձայնեցված Պատվիրատուի հետ: Առաջարկվող Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի Վերաբնակեցման գործողությունների ծրագրի նախնական տարբերակի հանրային քննարկումը տեղի ունեցավ 2018թ. փետրվարի 6-ին: Հանրային լսումը կազմակերպվել էր «Էկոնոմ Էկո» ՍՊԸ և « Ի Էյ Էյ Սի» ՍՊԸ համատեղ ձեռնարկությանթիմի կողմից, և հրավիրվել էր 2018թ. փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին՝ Դալարիկի և ժամը 13:00-ին Լեռնագոգի համայնքապետարանների շենքերում: Հանրային լսման հայտարարությունը փակցվել էր Դալարիկի և Լեռնագոգի համայնքապետարանների տեղեկատվական տախտակների վրա (փակցված հայտարարությունների լուսանկարները Հավելված 2-ում): «Էկոնոմ Էկո» ՍՊԸ և «Ի Էյ Էյ Սի» ՍՊԸ համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին “Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի Վերաբնակեցման գործողությունների պլանի նախնական տարբերակը”, փաստաթղթի նախապատրաստման ընթացքում հնարավոր խնդիրների և ազդեցությունների բացահայտման նպատակով: Հանրային քննարկման մասնակիցներին (12 մասնակից Դալարիկում՝ 8 տղամարդ և 4 կին, 8 մասնակից Լեռնագոգում՝ 7 տղամարդ և 1 կին) տրամադրվեցին տեղեկություններ` նախնական ՎԳՊ-ի նախապատրաստման ընթացքում կիրառվող մոտեցումների, ՎԳՊ գործընթացի փուլերի, ինչպես նաև իրավունակության և իրավասությունների և իրականացվելիք հետագա քայլերի վերաբերյալ: Ներկայացնելուց հետո հանդիպման մասնակիցներին հնարավորություն տրվեց արտահայտելու իրենց կարծիքը և հնչեցնելու հարցերը: Դալարիկում հանրային քննարկման մասնակիցների թվում կային 2 ԾԱԵԱ- ներ։ Հանրային լսման արձանագրությունը նույնպես պատրաստվեց և ստորագրվեց։ Հաջորդ հանրային լսումներից հետո այս բաժնում կավելացվի աղյուսակ՝ ներկայացնելով մասնակիցների կողմից բարձրացված հարցերի և մտահոգությունների ընդհանուր եզրակացությունը: 54 Մասնակիցների ցանկը, հանրային լսման արձանագրությունը (ամբողջովին թարգմանությունը հայերեն օրիգինալից, այդ թվում` բարձրացված հարցերը և առաջարկությունները/ մտահոգությունները և տրված պատասխանները), ինչպես նաև համայնքապետարանների տեղեկատվական տախտակներին փակցված հայտարարությունների և հանդիպումների ժամանակ արված լուսանկարները ներկայացված են Հավելված 2-ում: Վերջնական նախագծի փուլի հանրային քննարկումներին կընդգրկվեն հնարավորինս շատ ԾԱԵԱ- ներ/ԱԵՏՏ-ներ։ Արմավիրի մարզում գործող ՀԿ-ները կիրազեկվեն հանրային լսումների վերաբերյալ մարզպետարանի միջոցով և հետաքրքրված ՀԿ-ների ներկայացուցիչներն աջակցություն կստանան հասնելու ազդակիր համայնքներ և մասնակցելու ՀԼ-ներին։ 9.2. ՀՕՎ-ին առնչվող փաստաղթերի հրապարակումը ՎԳՊ-ի նախնական տարբերակը և՜ անգլերեն, և՜ հայերեն լեզուներով կհրապարակվի ՋՏՊԿ-ի և ՋՏԾԻԳ- ի կայքերում: ՎԳՊ-ի նախնական տարբերակի ամփոփումը հայերեն լեզվով հասանելի կլինի Արմավիրի մարզպետարանում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում՝ ազդեցության ենթակա երկու համայնքներում: ՀՕՎ-ի տեղեկատվական բրոշյուրը (նախնական տարբերակը ներառված է հավելված 5-ում), որտեղ բացատրվում է Ծրագրի նպատակը և շրջանակը, ինչպես նաև ԱԵԱ-երի փոխհատուցման իրավասությունները և բողոքների լուծման մեխանիզմը կպատրաստվեն հայերեն լեզվով և կբաշխվեն ԱԵԱ- ին հանրային լսումների ժամանակ ազդեցության ենթակա բոլոր համայնքներում վերջնական ՎԳՊ-ի պատրաստման ժամանակ: Վերջնական տեսքի բերված ՎԳՊ-ն անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով կտեղադրվի ՋՏՊԿ-ի և ՋՏԾԻԳ-ի կայքերում: Ծրագրի վերջնական տեղեկատվական բրոշյուրը՝ ներկայացնելով ազդեցությունների ամփոփումը, իրականացման պայմանավորվածությունները և ՎԳՊ-ի փոխհատուցման քաղաքականությունը կուղարկվի բոլոր ԱԵԱ-ին անմիջապես վերջնական ՎԳՊ-ի հաստատումից հետո: 9.3. Բողոքների լուծման մեխանիզմ ԾԱԵԱ-երի և շահառու համայնքների անդամների ծրագրի իրականացման վերաբերյալ մտահոգությունները, դժգոհությունները և բողոքները ստանալու և դրանց լուծման գործընթացին նպաստելու համար ՋՏԾԻԳ-ում գործում է բողոքների լուծման մեխանիզմը, որի միջոցով կլուծվի ցանկացած բողոք, որն առաջանում է նախագծման, ՎԳՊ-ի մշակման և շինարարության փուլերում: Բողոքների լուծման մեխանիզմը ակտիվորեն և արագորեն կլուծի ազդեցության ենթակա մարդկանց մտահոգություններն ու բողոքները` օգտագործելով հասկանալի, հաղորդակցված և թափանցիկ գործընթաց, որն արագ կարձագանքի գենդերային խնդիրներին, կհամապատասխանի մշակութային արժեքներին և անվճար հասանելի կլինի ԾԱԵԱ-երի և նպաստառու համայնքի բոլոր սեգմենտների համար: Բողոքների լուծման մեխանիզմը (ԲԼՄ) մի համակարգ է, որի միջոցով քաղաքացիները կարող են հաղորդել ծրագրին առնչվող իրենց հարցերն, առաջարկություններն ու մտահոգությունները և ժամանակին արձագանք ստանալ: ՋՏ ԾԻԳ-ը ստեղծել է Բողոքների լուծման հանձնաժողով (ԲԼՀ) ազդեցություն կրած մարդկանց մտահոգություններին և բողոքներին պրոակտիվ և արագ կերպով արձագանքելու համար՝ օգտագործելով հասկանալի և թափանցիկ գործելակերպ, որը գենդերային և մշակութային տեսակետից հասանելի է ազդեցություն կրած բոլոր մարդկանց և գործում է անվճար հիմունքներով շահառու համայնքների համար: 55 Տեղական ինքնակառավարման մարմիններ ԲԼՀ-ն կհամագործակցի տեղական ինքնակառավարման մարմինների հետ և կներգրավվի նրանց Բողոքների լուծման մեխանիզմում: Համայնքի անդամների ու ԾԱԵԱ-երի հետ ուղիղ կապ ապահովելու նպատակով ՋՏԾԻԳ-ը կհիմնի բողոքները լուծելու ուղիղ կապ` տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին բողոքներն արձանագրելու և համապատասխան ժամանակի ընթացքում լուծելու համար: Բոլոր հանրային քննարկումների ընթացքում (1-ը ՎԳՊ, 3-ը ՇՄՍԱԳ-ի վերաբերյալ) ՋՏԾԻԳ-ի ներկայացուցիչները համայնքներին տեղեկություն են տրամադրել այն մասին, թե ինչպես տարբեր ուղիներով արտահայտեն իրենց բողոքները (անձամբ ՏԻՄ ներկայացուցիչներին, հեռախոսով, էլ. փոստով կամ առցանց) և անհրաժեշտության դեպքում կաջակցեն նրանց: Շահագրգիռ կողմերի, ազդակիր համայնքների և ՀԿ-ների բողոքները և դժգոհությունները կներկայացվեն ՋՏԾԻԳ-ի ԲԼՀ ՏԻՄ-երի կողմից, եթե բողոքը նրանց կողմից արձանագրված լինի: Մեխանիզմը չի խոչընդոտի երկրի դատական և վարչական միջոցների հասանելիությանը: ՋՏԾԻԳ-ը շահառու համայնքներին տեղեկացրել է բողոքների լուծման մեխանիզմների մասին և տրամադրել է համայնքում բողոքների հավաքագրման և արձագանքման համար պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները: Երբ սկսվեն վերջնական ՎԳՊ պատրաստման աշխատանքները ՋՏԾԻԳ-ը նաև կբացատրի որոշ կամավորներ ընտրելու կարևորությունը, ովքեր կարող են անհրաժեշտության դեպքում իրենց գյուղի բնակիչներին աջակցել բողոքների լուծման կամ արագացման հարցում։ Բողոքների լուծման մեխանիզմը Բողոքների լուծման ՋՏԾԻԳ հանձնաժողով Համայնքի պատասխանատու անձ կամ ՏԻՄ ԲԼՀ կազմը և առաջադրանքները ԲԼՀ-ն կազմված է ՋՏԾԻԳ-ի անձնակազմից: Բնապահպանության մասնագետ (հանձնաժողովի նախագահ), սոցիալական հարցերով մասնագետ, հաղորդակցման մասնագետ, նախագծման ճարտարագետ, շինարարական աշխատանքները վերահսկող ճարտարագետ և իրավաբան: Հանձնաժողովի նախագահը կհամակարգի հանձնաժողովի աշխատանքները և, որպես բնապահպանության մասնագետ, նա նաև պատասխանատու կլինի բնապահպանական թողքի, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության և այլ բնապահպանական հարցերի վերաբերյալ բողոքների և/կամ մտահոգությունների արձագանքման համար: Սոցիալական մասնագետը պատասխանատու կլինի սոցիալական բնույթի կամ համայնքային հողերի և/կամ մասնավոր հողերի օգտագործմանն առնչվող բողոքների արձագանքման համար: Հաղորդակցման մասնագետը պատասխանատու կլինի լրագրողների հարցադրումների արձագանքման և պարզաբանումների տրամադրման համար։ Ճարտարագետները պատասխանատու կլինեն ծրագրի նախագծի և տեխնիկական լուծումների հետ կապված բողոքների արձագանքման համար: Իրավաբանը կաջակցի թիմին առավել բարդ բողոքների լուծման հարցերում, երբ համապատասխան 56 օրենքի կամ կանոնակարգի իմացության կամ ուսումնասիրության անհրաժեշտություն լինի: ԲԼՀ-ի՝ բողոքները և դժգոհություններն առցանց ներկայացնելու հնարավորության ստեղծման մասին տեղեկությունը տեղադրված է ՋՏԾԻԳ-ի կայքում: Այնուամենայնիվ, վերը նշված բողոքների լուծման մեխանիզմը չի սահմանափակում քաղաքացիների՝ բողոքների գործընթացի հենց առաջին փուլում գործը անմիջապես դատարան ներկայացնելու իրավունքը: Բողոքների մեխանիզմը մշակվել է երկար դատական ընթացակարգերից խուսափելու համար: Տվյալ մեխանիզմը պետք է այնպես իրականացվի, որպեսզի մարդկանց խնդիրները և դժգոհությունները ժամանակին և արդյունավետ կերպով արձագանք և լուծում ստանան՝ առանց անմիջապես դատարան դիմելու: Հանձնաժողովը բոլոր բողոքներին կարձագանքի դրանք ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում և համապատասխան լուծում կտա դրանք ստանալուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, եթե բողոը կամ հարցը ՋՏԾԻԳ-ի իրավասությունների շրջանակում լինի: Հանրային խորհրդատվությունների ընթացքում ազդակիր համայնքները և տնային տնտեսությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և ՀԿ-ները կտեղեկանան ԲԼՄ-ի, շինհրապարակներում և գյուղապետարաններում փակցված պաստառների (շինարարական աշխատանքների վերաբերյալ) մասին, որպեսզի շինարարության և շահագործման փուլերում ազդեցություն կրած անձիք կարողանան ներկայացնել իրենց կարծիքները և բողոքները: ՋՏԾԻԳ-ը բոլոր ստացված դժգոհությունների և հարցերի համար մանրամասն մատյան կվարի, որտեղ կնշվի ներկայացման ամսաթիվը, բողոք ներկայացնող անձի անունը, բողոքի բնույթը, պատասխանի ամսաթիվը, բողոքի վերջնական կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը և անհրաժեշտության դեպքում ցանկացած այլ հետագա գործողությունները: Բողոքների, առաջարկների կամ պարզաբանումների կարիք ունենալու դեպքում՝ շահառու կամ Ծրագրի ազդակիր համայնքների բնակիչները, այլ շահագրգիռ կողմերը, ՀԿ-ները և այլ կազմակերպություններ կարող են դիմել ԲԼ հանձնաժողովին, որը ստեղծվել և գործում է ԾԻԳ- ի ներքո: Հանձնաժողովի մասին տեղեկությունը ներկայացված է ԾԻԳ-ի կայքում www.piu.am: Ստորև ներկայացված են հանձնաժողովի պատասխանատու անդամների կոնտակտային տվյալները՝ ՋՏ ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ՝ Մարտիրոս Նալբանդյան-041 111 450 ՋՏ ԾԻԳ-ի սոցիալական հարցերի մասնագետ՝ Մարինե Վարդանյան-041 111 437 ՋՏ ԾԻԳ-ի հաղորդակցության մասնագետ՝ Մարգարիտ Սարգսյան-041 111 435 Բողոքների, առաջարկների կամ պարզաբանումների կարիք ունենալու դեպքում՝ շահառու կամ Ծրագրի ազդակիր համայնքների բնակիչները, այլ շահագրգիռ կողմերը կարող են նաև գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info@wsdp.am․ ՋՏԾԻԳ-ը ԲԼՄ միջոցով բոլոր ջանքերը կգործադրի ՎԳՊ-ի շրջանակներում վերաբնակեցման բացահայտված խնդիրները և բողոքները խաղաղ ճանապարհով հարթելու ուղղությամբ: Վերջնական ՎԳՊ- ի պատրաստման ընթացքում, հանրային լսումներին զուգահեռ ՋՏԾԻԳ-ը կամ խորհրդատուն կվերապատրաստեն համայնքը ներկայացնող պատասխանատու անձին: Վերապատրաստումը պետք է ընդգրկի բողոքների գրանցման, ԾԱԵԱ-երի հետ հաղորդակցման, ՎՔՇ հիմնական սկզբունքների, ներառյալ իրավասությունն ու իրավունքները, ծրագրի ժամանակահատվածը և կազմակերպչական հարցերը, և այլ թեմաներ, որոնք պետք է մանրամասնվեն ՎԳՊ պատրատման սկզբնական փուլում: Պոտենցիալ ԾԱԵԱ-երից բոլոր բողոքները արդյունավետ հավաքելու համար կարելի է հատկացնել որևէ կոնկրետ վայր(եր)` բողոքները ժամանակին ներկայացնելու և հավաքելու համար: ԾԱԵԱ-երը կարող են ներկայացնել բողոքները բանավոր (դրանք պետք է պատշաճ կերպով փաստաթղթավորվեն հատկացված վայրում` բողոքը ներկայացնելու պահին) կամ գրավոր կերպով: Պատասխանը կտրվի բողոքի ստացումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, եթե բողոքի լուծումը ՋՏԾԻԳ-ի լիազորությունների շրջանակում է, ապա այն կլուծվի մեկ ամսվա ընթացքում։ Եթե հարցը չի լուծվում Բողոքների լուծման հանձնաժողովի մակարդակով, այն 57 կարող է կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ ներկայացվել դատարան: Նշվածի համար անհրաժեշտ բոլոր վճարումները կկատարվեն ծրագրի կողմից, երբ հաստատվում է, որ ծրագրի ազդեցությունը կրող անձը ստանում է նպաստ ՀՀ կառավարության Ընտանեկան նպաստների ծրագրից: Հարկադիր օտարման վարույթ Եթե ՋՏԾԻԳ-ը և ԾԱԵԱ-ն չեն կարողանում գալ համաձայնության մասնավոր սեփականության օտարման շուրջ, ՀՀ կառավարությունը հետամուտ կլինի հարկադիր օտարման վարույթի՝ համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-185- Ն, 27 նոյեմբեր 2006թ.) և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (ՀՕ-105-Ն, 21.06.2014թ.): Դատարան Ըստ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (Հոդված 13)՝ ձեռք բերողը պարտավոր է դիմել դատարան, եթե սեփականատերը և/կամ օտարման ենթակա սեփականության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձիք կամավոր կերպով չեն ստորագրում օտարման մասին համաձայնագիրը, ընդ որում, դատարանում քննարկման ենթակա են միայն փոխհատուցման գումարի հետ կապված խնդիրները: Հայաստանում գործող դատարանները հանդիսանում են ՎԳՊ իրականացման հետ կապված մտահոգությունների և խնդիրների լուծման վերջին ատյանը: ՋՏԾԻԳ- ի և ԾԱԵԱ-ի միջև մասնավոր սեփականության օտարման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում, ՀՀ կառավարությունը, օգտագործելով գործող օրենսդրության վրա հիմնված բռնագրավման իր մանդատը, բռնագրավման հայց կներկայացնի դատարան: Դրա հաստատումից և սահմանված ընթացակարգերից հետո տվյալ սեփականությունն անցնում է Կառավարությանը, երբ դատարանի կողմից վերջինիս շնորհվում է բռնագրավման իրավունք: Այն դեպքերում, երբ չի հաջողվում հարթել ՎԳՊ իրականացման և փոխհատուցման հետ կապված բողոքները և դժգոհությունները և Բողոքների լուծման հանձնաժողովի միջնորդությունը ևս արդյունք չի տալիս, ծրագրի ազդեցությանը ենթակա անձն ունի դատարան, որպես վերջին ատյան, բողոք ներկայացնելու իրավունք: Դատարանի որոշումը վերջնական է և ենթակա է կատարման: 58 X. ՎԳՊ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ և ՄՈՆԻԹՈՐԻԳԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 10.1. Կազմակերպչական միջոցներ Մի քանի պետական գործակալություններ իրենց կարևոր դերերը ունեն ՎԳՊ-ի վերջնականացման և իրականացման գործում: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և իր տարածքային գրասենյակները պատասխանատու են անշարժ գույքի սեփականության գրանցման և սեփականության իրավունքների մասին տեղեկությունը տրամադրելու համար: Սերտորեն ներգրավված են նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Վերոնշյալ որոշ կառույցների դերը նկարագրվում է ստորև: ԷԵԲՊՆ/ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ԷԵԲՊՆ) ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պատասխանատվություն կկրի ամբողջ ծրագրի կառավարման համար, ներառյալ՝ գնումների, ֆինանսական կառավարման, հաշվետվությունների հանձնման և մշտադիտարկման/մոնիթորինգի ու գնահատման (ՄևԳ) հետ կապված բոլոր պատասխանատվությունները: «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը» (ՋՏԾԻԳ) ընդհանուր պատասխանատվություն է կրում սույն ՎԳՊ-ի ներքո իրականացվող բոլոր գործողությունների վերահսկման և մշտադիտարկման համար: ՋՏԾԻԳ-ի բնապահպանության մասնագետը և սոցիոլոգը պատասխանատվություն կկրեն անվտանգության վերահսկման համար: ՋՏԾԻԳ-ը կուղղորդի, կվերահսկի և առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ կներկայացնի, ինչպես նաև կլուծի վերաբնակեցման հետ կապված այն հարցերը, որոնք պահանջում են գործողություն և համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: ՋՏԾԻԳ-ը պատասխանատու է. (i) կադաստրի գրասենյակի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի համակարգման համար; (ii) կադաստրային քարտեզների և հողատարածքների տվյալների ձեռք բերման համար; (iii) խորհրդատուներին քարտեզավորման, հետազոտման և ճշգրտման գործունեություններում աջակցության համար; (iv) Խորհրդատուներին գույքի անկախ գնահատողներ վարձելու ամեն մի ազդակիր առարկայի համար; (v) խորհրդատուների (անհրաժեշտության դեպքում) և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ հանրային լսումների կազմակերպման համար; (vi) ՎԳՊ-ի ներկայացումը ՀԲ-ին ընթերցման համար; (vii) ՎԳՊ և տեղեկատվական ձեռնարկը հրապարակելու համար; (viii) ՎԳՊ-ի իրականացումը պլանավորելու և կառավարելու և փոխհատուցումը բաշխելու համար; (ix) վերջնական բռնագրավման գործընթացները նախաձեռնելու և ըստ անհրաժեշտության դատարանների հետ համակարգելու համար; (x) անհատական բողոքարկումների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար; (xi) պատշաճ ներքին մոնիտորինգը ապահովելու համար; (xii) Արտաքին մոնիտորինգի գործակալությունը (ԱՄԳ) վարձելու համար, (xiii) ԾԱԵԱ-երի տեղեկատվական բազան պահպանելու համար; և (xiv) անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու և ԱԵԱ-երին ՀՕՎ բյուջեներից փոխհատուցումների արագ տրամադրումն ապահովելու նպատակով համապատասխան պետական գործակալությունների հետ աշխատանքը համակարգելու համար, ինչպես նաև ՀՕՎ-ին վերաբերվող բոլոր գործունեությունների համակարգումը իրականացնելու համար; և ցանկացած այլ խնդիրների համար, որոնք կապված են ԾԱԵԱ-երի վերաբնակեցման և վերականգնման հետ: 59 ՋՏԾԻԳ-ի ՎՀԹ-ն պետք է ունենա համապատասխան աշխատակազմ ՎԳՊ-ն իրականացնելու համար: ՋՏԾԻԳ-ը կստեղծի Իրականացնող թիմ (ԻԹ), որը կներառի իրավաբաններ և սոցիալական զարգացման մասնագետներ՝ ՎՀԹ-ին աջարկցելու գործողությունների իրականացման համար: ԻԹ-ն աշխատանքի կանցնի և կմոբիլիզացվի ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշմամբ ՎԳՊ-ն հաստատվելուց և ՀՕՎ ֆինանսական միջոցների հատկացումից անմիջապես հետո: ՎՀԹ -ի ղեկավարը կհանդիսանա նաև ԻԹ ղեկավար: ԻԹ պատասխանատու կլինի իրականացմանը պատրաստ ՎԳՊ-ի ընդհանուր իրականացման համար (այդ թվում` օտարման փուլը): ԻԹ հիմնական առաջադրանքներն ընդգրկում են հետևյալը.  Աջակցել ՎՀԹ -ԾԻԳ-ին նախաձեռնելու հանրային իրազեկման արշավներ ազդեցության ենթակա համայնքներին Տարաբնակեցման քաղաքականությանը և իրավունքների փաթեթներին տեղեկացնելու նպատակով;  Հանդիսանալ կապող օղակ ՎՀԹ-ԾԻԳ-ի և ԱԵԱ-երի միջև կանոնավորապես կազմակերպվող հանդիպումների միջոցով, մասնավորապես` Բողոքների լուծման խմբի միջոցով;  Աջակցել ԾԱԵԱ-երին իրենց բողոքները ՎԳՊ-ով սահմանված բողոքների լուծման մեխանիզմի միջոցով լուծելիս և աջակցել այն ԱԵԱ-երին, ովքեր իրենց բողոքների համար հետամուտ են լինում հարմար լուծումների;  Անհրաժեշտության դեպքում դիտարկել և լուծում տալ պայմանագրերի նախնական օրինակների վերաբերյալ ԾԱԵԱ-երի ուղարկած մեկնաբանություններին և արձագանքել դրանց;  Կազմակերպել օտարման պայմանագրերի ստորագրման գործընթացը;  Բանկային հաշիվներ բացելիս աջակցել այն ԾԱԵԱ-երին, ովքեր դեռևս չեն բացել բանկային հաշիվներ;  Օրինականացման գործընթացում աջակցել և խորհրդատվությամբ ապահովել օրինականացման ենթակա ԾԱԵԱ-երին, եթե կան այդպիսիք;  Աջակցել ԾԱԵԱ-երին ստանալ փոխհատուցում Ծրագրի նպատակներով օտարված իրենց հողերի և գույքի դիմաց;  Աջակցել ԾԱԵԱ-երին ստուգել ըստ իրենց իրավունքների իրենց հատկացված փոխհատուցման համապատասխանությունը: Որևէ անհամապատասխանության դեպքում ԻԹ-ն պարտավոր է օգնել ԾԱԵԱ-ին խնդիրը բողոքների լուծման մեխանիզմի միջոցով կարգավորելու համար;  Նախաձեռնել և իրականացնել օտարման ընթացակարգերը ՀՀ օրենսդրության համաձայն այն դեպքերում, երբ ձեռքբերման պայմանագրի ստորագրումը ձախողվել է:  Աջակցել ՎՀԹ-ԾԻԳ-ի սահուն կազմակերպելու ԾԱԵԱ-երի և նրանց բիզնեսների տեղափոխությունը;  Աջակցել ԾԱԵԱ-երին աշխատանք ձեռք բերել Կապալառուի մոտ շինարարության ընթացքում` ունեցած հմտությունների համապատասխան և ըստ Կապալառուի պահանջի;  Անհրաժեշտության դեպքում այլ առաջադրանքներ: Տեղական ինքնակառավարման մարմինները Համայնքային իշխանությունները (տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ) տրամադրեցին և կշարունակեն տրամադրել տեղեկատվություն ԱԵԱ-երի վերաբերյալ: Նրանք աջակցեցին սոցիալական հետազոտությունների իրականացմանը, հողի չափագրումներին և հողի տեսակի որոշմանը: Նրանք նաև աջակցեցին համայնքային և ԱԵԱ-երի հետ խորհրդակցությունների կազմակերպմանը:Անհրաժեշտության դեպքում նրանք կաջակցեն նաև բողոքների և այլ խնդիրների լուծման գործում: Չնայած փոխհատուցման 60 գումարն անմիջապես կվճարվի ԱԵԱ-երի բանկային հաշվին` տեղական իշխանությունների աջակցությունը կպահանջվի ԱԵԱ-երին փոխհատուցումների մասին տեղեկացնելու համար: ՏԻՄ-երը նույնպես կարող են տրամադրել համայնքային հողերը ժամանակավոր օգտագործման կամ մշտական օտարման համար ծրագրի գործունեության նպատակով՝ ներառյալ մուտքային ճանապարհները, շինարարական հրապարաները, ջրագծերի անցկացումը և այլն: Նման դեպքերում ՏԻՄ-երը հանդես են գալիս որպես համայնքային հողի օտարման/ օգտագործման պայմանագրի կողմ: Դոնոր կազմակերպություն Դոնոր կազմակերպությունը շինարարության մեկնարկի համաձայնությունը կտա համապատասխանության հաշվետվության հաստատումից հետո։ Նախարարություններ, կազմակերպություններ և գերատեսչություններ Մի քանի այլ գերատեսչություններ կմասնակցեն ՀՕՎ առաջադրանքների պատրաստմանը և իրականացմանը: Դրանցից են. i. ՀՀ Ֆինանսների նախարարություն. ՎԳՊ-ի իրականացման համար բյուջեները տրամադրվելու են ԷԵԲՊՆ-ին/ՋՏՊԿ-ին Ֆինանսների նախարարության կողմից վերջնական ՎԳՊ-ի պաշտոնական հաստատումից հետո: ii. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. պատասխանատու է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի մասին տեղեկությունը տրամադրելու համար, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցման համար: iii. Տեղական դատարաններ. բռնագրավման խնդիրների դեպքում ԷԵԲՊՆ-ն/ՋՏՊԿ-ն ստիպված է հենվել մարզերում տեղական դատարանների վրա, որոնք պատշաճ դատական կարգով պետք է ուսումնասիրեն բռնագրավման հետ կապված դեպքերը, իրականացնեն դատական լսումներ և որոշեն` արդյոք հողերը կարող են բռնագրավվել և ինչ գնով: iv. Խորհրդատուներ` ընդգրկված ՎԳՊ առաջադրանքներում.  Վերաբնակեցման գործողությունների պլանի նախապատրաստման խորհրդատուներ, որոնք պատասխանատու են Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի ՎԳՊ -ի մշակման համար մանրամասն նախագծման փուլում;  Գույքի անկախ գնահատողներ. հավաստագրված մասնավոր կազմակերպություններ, որոնք վարձվում են ազդեցությանը ենթարկվող գույքը գնահատելու համար;  Արտաքին մոնիթորինգի գործակալություն կընդգրկվի, եթե ՀՀ կառավարությունը մանրամասն նախագծման փուլում որոշի դրա անհրաժեշտությունը՝ հիմնվելով ՀՕՎ ծավալների և առկա միջոցների վրա ։ 10.2. Իրականացման պարտականությունները և կառուցվածքը Արդյունավետ կազմակերպչական կառուցվածքը կարևոր է հարկադիր վերարաբնակեցումը կառավարելու համար: Պահանջվում է վերոնշյալ գերատեսչությունների նվիրյալ մասնակցությունը: Տարբեր պետական մարմինների պարտականությունները ՎԳՊ իրականացման համար ներկայացված են ստորև՝ աղյուսակ 5-ում։ 61 Աղյուսակ 5: ՎԳՊ իրականացմամբ զբաղվող մարմինների դերերը և պարտականությունները Պատասխանատու Գործունեություն մարմին ԷԵԲՊՆ  Ծրագրի ընդհանուր պատասխանատվությունը;  ՀՕՎ բոլոր առաջադրանքների իրականացում և ֆինանսավորում; և  Գործակալությունների միջև համակարգումը և կապերը: Ֆինանսների  Ապահովել ՎԳՊ-ի իրականացման բյուջեն: նախարարություն Անշարժ գույքի  Տրամադրել տեղեկություններ անշարժ գույքի սեփականության կադաստրի կարգավիճակի վերաբերյալ և այլ համապատասխան տվյալներ ՎԳՊ-ի պետական կոմիտե համար: Տեղական դատարան  Վերանայել օտարման դեպքերը;  Իրականացնել լսումներ և որոշել, թե արդյոք հողը կարող է օտարվել և ինչ գնով: Տեղական  Աջակցել բողոքների ու բողոքարկումների լուծմանը և մասնակցել այլ ինքնակառավարման հարցերին, ըստ անհրաժեշտության; մարմիններ  Աջակցել ԾԻԳ-ին տեղեկացնելով՝ ԱԵԱ-ին ՎԳՊ-ի իրականացման ընթացակարգերի և վճարումների վերաբերյալ;  Տրամադրել ԾԻԳ/ԻԹ-ին անհրաժեշտ տեղեկատվությունը / հղումները / սեղմագրերը և այլն ՎԳՊ-ի իրականացման ընթացքում: 62 ՋՏԾԻԳ ՎԻԹ  Համագործակցել կադաստրային գրասենյակի և ՏԻՄ-րի հետ;  Ձեռք բերել կադաստրային քարտեզները և հողի գրառումները;  Աջակցել Խորհրդատուներին քարտեզագրման, գեոդեզիական և ստուգման գործունեության ժամանակ;  Կազմակերպել հանրային լսումներ՝ խորհրդատուների և ՏԻՄ-րի աջակցությամբ;  ՏարածելՎԳՊ և տեղեկատվական գրքույկները;  Ծանուցել ԱԵԱ-ին ՎԳՊ-ի իրականացման տարբեր փուլերում օրենսդրությամբ սահմանված կարգով;  Պլանավորել և կառավարել ՎԳՊ-ի իրականացումը և փոխհատուցման բաշխումը (ներառյալ օրինականացման պլանի իրականացումը);  Նախաձեռնել օտարման դեպքերը և համակարգումը դատարանների հետ, ըստ անհրաժեշտության;  Պահել ՎԳՊ տվյալների բազա;  Աջակցել անհատական բողոքների կարգավորմանը ԲԼՄ-ի միջոցով;  Ապահովել ներքին մոնիտորինգ և հաշվետվություններ;  Վարձել Արտաքին մոնիտորինգի գործակալությանը (ԱՄԳ);  ՀՕՎ ուղղիչ միջոցառումների իրականացում (եթե կան այդպիսիք);  Համագործակցել համապատասխան պետական մարմինների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը;  Ապահովել ՀՕՎ բյուջեների արագ տեղաբաշխումը;  Իրականացնել ՀՕՎ առնչվող բոլոր գործողությունների համակարգումը;  ԱԵԱ-երի տարաբնակեցմանը և վերականգնմանն առնչվող ցանկացած այլ հարցեր:  Աջակցել համայնքների ղեկավարների և այլ տուժած անձանց ծանուցմանը ՎԳՊ-ի մեկնարկի և իրականացման փուլերի, ընթացակարգերի վերաբերյալ;  Օտարման պայմանագրերի և համաձայնագրերի, ուղեկցող նամակների պատրաստում, օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պայմանների ու պահանջների համաձայն:  Աջակցել օտարման պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքմանը, ինչպես նաև խորհրդատվություն և աջակցություն տալ ԱԵԱ-ին այդ փաստաթղթերի ձեռք բերման և տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ;  Աջակցություն ԱԵԱ-ին՝ իրենց թերի կամ սխալ փաստաթղթերի ուղղման, թարմացման և վերականգնման հարցերում;  Առանձին փաթեթի պատրաստում յուրաքանչյուր ԱԵԱ-ի համար նորացված տվյալների հիման վրա՝ օտարմանը վերաբերող համապատասխան կադաստրային և նոտարական գործողությունների իրականացման համար;  Թարմացնել առկա ՎԳՊ տվյալների բազան պահանջվող տեղեկատվության համար ՎԳՊ իրականացման փուլում;  Դատական վարույթի իրականացման կարգավիճակի, դադարեցման, հարցերի և ավարտի վերաբերյալ տվյալների մուտքագրում և թարմացում ՎԳՊ բազայում, ինչպես նաև առաջընթացի զեկույցների պատրաստում և տրամադրում ԾԻԳ-ին;  Կազմակերպել ազդակիր կողմի մասնավոր սեփականությունից պատշաճ 63 բաժանման, բաշխման և պետական գրանցման գործընթացը ԱԳԿՊԿ-ի կողմից;  Աջակցել համասեփականատերերին ձեռք չբերված մասերի իրավունքի վկայականների հանձնմանը՝ գրանցված կադաստրի տարածքային Պատասխանատու Գործունեություն մարմին Արտաքին  Իրականացնել արտաքին մոնիտորինգ և ՎԳՊ իրականացման մոնիտորինգի գնահատում; գործակալություն13  Պատրաստել ՎԳՊ իրականացման համապատասխանության հաշվետվություն, ՎԳՊ-ից հետո գնահատման զեկույց ՋՏՊԿ-ի ՋՏԾԻԳ-ի (ՎՀԹ) և դոնոր կազմակերպության համար: 13 Եթե ՀՀ կառավարությունը որոշում կայացնի ԱՄԳ ընդգրկելու անհրաժեշտության վերաբերյալ 64 XI. ՎԳՊ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ և ԻՐԱԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Վերաբնակեցման պլանի իրականացման ժամանակացույցը հիմնված կլինի Ծրագրի ընդհանուր իրականացման պլանի վրա: Հողի օտարմանը և վերաբնակեցմանը վերաբերող բոլոր միջոցառումները պլանավորվում են շինարարական աշխատանքների նախաձեռնումից և տեղահանումից առաջ՝ փոխհատուցման վճարումն ապահովելու համար: ՏՏՀ փուլում հնարավոր չէ ներկայացնել ՎԳՊ իրականացման հստակ ժամանակացույց։ 11.1. Վերջնական ՎԳՊ նախապատրաստման փուլ Վերջնական ՎԳՊ-ի մշակումը կմեկնարկի վերջնական նախագծի պատրաստումից հետո, երբ կորոշվի հողի օգտագործման վերջնական շրջանակը։ Վերջնական ՎԳՊ-ի մշակման նպատակով կիրականացվի ակտիվների ամբողջական գույքագրում, սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններ և մարդահամար։ Հիմնական իրականացվելիք գործողությունները ներառում են, սակայն կարող են սահմանափակված չլինել հետևյալով` i. Կադաստրային քարտեզների և ազդակիր հողերի վերաբերյալ տվյալների թարմացում․ ii. Կադաստրային քարտեզների ճշգրտում ՏԻՄ-երի և հողատերերի հետ, iii. Կասեցման օրի սահմանում, iv. Մարդահամարի/ցուցակագրման և չափագրման հետազոտություն, ինչպես նաև ԾԱԵԱ-երի կորուստների գույքագրում, v. Խորհրդակցություններ ԾԱԵԱ-երի հետ, ինչպես նաև հանրային լսումներ ազդեցության ենթակա համայնքներում, vi. Ազդեցության ենթակա համայնքներում Բողոքների լուծման մեխանիզմը համակարգող տեղացի անձի որոշում, vii. Փոխհատուցման սխեմայի մշակում, viii. Հողի և գույքի կորստի գնահատում լիցենզավորված գնահատողի կողմից դաշտային այցերի և ուսումնասիրությունների համաձայն, որը պետք է իրականացվի փոխհատուցման վճարման ամսաթվից առաջ 1 տարին չգերազանցող ժամանակահատվածում, ix. Վերաբնակեցման իրականացման միջոցառումների փաստաթղթավորումը, ներառյալ` գույքի օտարումը, փոխհատուցումը, տեղափոխությունը և վերականգնումը, x. Բյուջեի և իրականացման ժամանակացույցի մշակումը, xi. Վերջնական ՎԳՊ-ի հաստատումը դոնոր կազմակերպության կողմից, ՋՏԾԻԳ-ի և ՋՏՊԿ-ի կողմից: xii. Վերջնական ՎԳՊ-ի հաստատումը ՀՀ կառավարության որոշմամբ, xiii. Վերջնական ՎԳՊ-ի հանրային տարածում իրականացնող գործակալության կայքի միջոցով և ԾԱԵԱ-ների իրազեկում ազդակիր համայնքներում։ ՎԳՊ վերջնականացման ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձվի հետևյալին․ Կալանքի տակ գտնվող հողեր . Ծրագրի կողմից օտարման ենթակա մասնավոր հողերից կարող են լինել հողակտորներ, որոնք հանդիսանում են կալանքի տակ գտնվող սեփականություններ կամ սեփականատերերի կողմից օգտագործվել են որպես գրավի առարկա բանկից ստացված վարկի դիմաց, նրանք կնույնականացվեն ազդեցության գնահատման հետազոտությունների և խորհրդատվությունների ընթացքում վերջնական ՎԳՊ-ի պատրաստման ժամանակ: 65 Հարկադիր օտարում պահանջող հողեր. Օտարման հետևանքով հողը կորցնող ամեն մի ԱԵՏՏ Գերակա հանրային շահի մասին օրենքի համաձայն կնույնականացվի ազդեցության գնահատման հետազոտությունների և խորհրդատվությունների ընթացքում վերջնական ՎԳՊ-ի պատրաստման ժամանակ: Դրանք կներառեն. i) ԱԵԱ-եր, ովքեր մահացել են և ժառանգները չեն հայտնաբերվել; ii) ԱԵԱ-եր, ովքեր ապրում են ՀՀ-ից դուրս և նրանց հետ կապ չի հաստատվել, կամ նրանք, ովքեր որևէ մեկին չեն լիազորել իրենց հասանելիք փոխհատուցումը ստանալու համար; iii) անհայտ սեփականատերեր և iv) ԱԵԱ-եր, ովքեր մերժել են ստորագրել Հողի օտարման արձանագրությունները և/կամ պայմանագրերի նախնական տարբերակները մի քանի բանակցություններից և ԾԻԳ-ի կողմից ԱԵԱ-երին շուկայական դրույքաչափերի գնահատման հետազոտության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային ապացույցի տրամադրումից հետո: Պետք է նշել, որ օրինականացման և հարկադիր օտարման հարցերը ավելի մանրամասն լուսաբանվում են ստորև՝ այս նախնական ՎԳՊ-ի «Իրավական և քաղաքական հիմքեր» բաժնում: Վերաբնակեցման պահանջները և մոտեցումը Վերջնական ՎԳՊի պատրաստման ընթացքում կախված վերջնական ՀՕՎ-ի ազդեցություններից, կորոշվի վերաբնակեցմանը ենաթակա ԱԵՏՏ-ների և բիզնեսների քանակը, եթե այդպիսիք լինեն: Ակնկալվում է, որ ազդեցությանը ենթակա ԱԵՏՏ-ները կինքնավերաբնակեցվեն և ի լրումն իրենց ազդեցության ենթակա գույքի լիարժեք փոխհատուցման, նրանք կստանան վերաբնակեցման հատուկ օժանդակություն կանխիկով, որը կբավարարի տրանսպորտային ծախսերը և ապրուստի միջոցները հոգալու համար։ Խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ներին վերականգնման համար տրամադրվող աջակցության փաթեթը կորոշվի ըստ դեպքերի վերլուծության կախված ազդեցության տեսակից, նշանակությունից, պահանջվող աջակցությունից: Ազդեցություն շենքերի և շինությունների վրա Մանրամասն նախագծման փուլում կրկին կճշգրտվեն շենքերի և շինությունների վերաբերյալ փաստերը, կասեցմանը նախորդող օրը կկատարվեն դաշտային մանրակրկիտ ուսումնասիրություններ, կկազմվեն արձանագրություններ յուրաքանչյուր ԾԱՏՏ վերաբերյալ, որին կհաջորդի օտարման ենթակա փաստացի առկա գույքի, ակտիվների, ծառերի և մշակաբույսերի գնահատում։ Ազդեցություն ծառերի և մշակաբույսերի վրա Մանրամասն նախագծման փուլում կրկին կճշգրտվեն ծառերի և մշակաբույսերի վերաբերյալ փաստերը, կասեցմանը նախորդող օրը կկատարվեն դաշտային մանրակրկիտ ուսումնասիրություններ, կկազմվեն արձանագրություններ յուրաքանչյուր ԾԱՏՏ վերաբերյալ, որին կհաջորդի օտարման ենթակա փաստացի առկա գույքի, ակտիվների, ծառերի և մշակաբույսերի գնահատում։ Ազդեցության ենթակա խոցելի տնային տնտեսություններ Վերջնական ՎԳՊ պատրաստման ընթացքում կորոշվի ԱԵՏՏ-ների սոցիալական կարգավիճակը համաձայն ՀՕՎ ազդեցության և դաշտային ուսումնասիրությունների։ Եթե ԱԵՏՏ-ների վերջնական ցանկում կլինեն խոցելի ՏՏ-ներ, ապա լրացուցիչ աջակցություն կհաշվարկվի և կտրամադրվի նրանց։ ՍՏՀ և մարդահամար Ազդեցությանը ենթակա տնային տնտեսությունների և անձանց մարդահամարը և ՍՏՀ-ն կիրականացվեն մանրամասն նախագծման փուլի աշխատանքների ընթացքում որպես վերջնական ՎԳՊ-ի 66 նախապատրաստման մի մաս: ԱԵՏՏ/ԱԵԱ ցանկը մարդահամարի համար կորոշվի ճշգրիտ կադաստրային տեղեկատվության և նույնականացված ՀՕՎ ազդեցությունների հիման վրա: Ի լրումն ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամարի՝ ազդեցության ենթարկված տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական մանրամասները կհավաքագրվեն սոցիալ-տնտեսական հետազոտության (ՍՏՀ) ընտրանքի հիման վրա՝ որպեսզի ձեռք բերվեն տեղեկություններ ազդակիր տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական պրոֆիլի և կենսապայմանների մասին և այնուհետև գնահատվեն Ծրագրի ՀՕՎ ազդեցությունները: Սոցիալ- տնտեսական տեղեկությունները կհավաքագրվեն ՏՏ-ներից համակարգված սոցիալ-տնտեսական հարցաշարի միջոցով: ԱԵՏՏ/ ԱԵԱ մարդահամարի և ՍՏՀ-ի արդյունքներն, ինչպես նաև ստացված տվյալների վերլուծությունը, կներկայացվեն վերջնական ՎԳՊ-ում: 11.2. ՎԳՊ իրականացման փուլը ՋՏԾԻԳ-ի կողմից կհիմնվի/կնշանակվի այն մարմինը, որը կգործի որպես Վերաբնակեցումն իրականացնող թիմ (ՎԻԹ) և ծրագրի համար կիրականացնի հաստատված վերջնական ՎԳՊ-ն։: ՎԻԹ-ը կաշխատի ՋՏԾԻԳ-ի և դոնոր կազմակերպության վերահսկողության ներքո: The source of funds to cover all activities indicated in the RAP shall be decided during the signing of loan agreement. And all activities indicated in the Final RAP shall ՎԳՊ-ում ներկայացված բոլոր գործողությունների ֆինանսավորման աղբյուրը (պետական բյուջե կամ վարկային միջոցներ) կորոշվի վարկային համաձայնագրի ստորագրման ընթացքում և վերջնական ՎԳՊ-ի բոլոր գործողությունները պետք է ավարտված լինեն նախքան առնչվող շինարարական աշխատանքների մեկնարկը: Ազդեցության փոքր ծավալի դեպքում, այս գործառույթները կարող են դրվել ՋՏԾԻԳ-ի որևէ բաժնի վրա: Այդ դեպքում, եթե անհրաժեշտ է, կհզորացվեն ՋՏԾԻԳ-ի կարողությունները` որոշ մասնագետների (օրինակ` արտոնագրված չափագրող) կարճաժամկետ ծառայությունների միջոցով: ՎԻԹ-ի հիմնական պարտավորություններն ու գործողությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով. i. Հանգամանորեն խորհրդակցել ԾԱԵԱ-երի և Տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և ազդեցության ենթակա բոլոր համայնքներում (ոչ միայն ԾԱԵԱ-երին) ապահովել վերաբնակեցման հարցերի վերաբերյալ թափանցիկ և ժամանակին իրազեկում և հաղորդակցություն, ii. Ստուգել ՎԳՊ-ի ցուցակագրման և գույքագրման տվյալները, iii. Իրականացնել կադաստրային և տեղագրական հետազոտություններ և ապահովել չափագրման և գույքագրման տվյալների ուղղումը, եթե դա պահանջվում է հնարավոր նախագծային լուծումների հետևանքով, iv. Պատրաստել պայմանագրեր և/կամ համաձայնագրեր` ԾԱԵԱ-երի կողմից ստորագրման համար, բանակցել դրանց շուրջ և համաձայնեցնել ԾԱԵԱ-երի հետ, v. Պատրաստել փաստաթղթեր նոր հողակտորների գրանցման համար կամ հողի սերվիտուտի իրավունքի կադաստրային գրանցումն անհրաժեշտության դեպքում, vi. Փոխհատուցման տրամադրում. դրամական փոխանցումները կվճարվեն բանկային փոխանցումների միջոցով: Եթե ԾԱԵԱ-ն չունենա բանկային հաշիվ, վերջինս անվճար կբացվի նրա համար ծրագրի կողմից: vii. Պահպանել բողոքների լուծման ընթացակարգը, viii. Դեպքերի դատական կարգով լուծում, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, ix. Ենթակառուցվածքի կառուցում (ֆիզիկական վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում) և ԾԱԵԱ- երի վերաբնակեցման կազմակերպում, x. Պատրաստել ՎԳՊ-ի ավարտական հաշվետվությունը: Հարկ է նշել, որ ՎԳՊ-ի գոհացուցիչ ավարտը բաղադրիչի շինարարական (ֆիզիկական) աշխատանքների մեկնարկի նախապայման է: 67 11.3. ՎԳՊ իրականացման գնահատում Համապատասխանության վերանայումը կձեռնարկվի ՎԳՊ-ի իրականացմանը զուգահեռ, իսկ Համապատասխանության վերանայման հաշվետվությունը կպատրաստի ՎԻԹ-ի կողմից կամ առկայության դեպքում ԱՄԳ կողմից` ՎԳՊ-ի իրականացման ավարտից անմիջապես հետո: Իրականացմանը հաջորդող գնահատումը կկատարվի ՎԳՊ-ի իրականացումից 1 տարի հետո: 68 XII. ՎԳՊ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՎԳՊ-ի իրականացման մանրամասն ժամանակացույցը ներկայացված է ստորև Աղյուսակ 6-ում: Աղյուսակ 6․ ՎԳՊ իրականացման ժամանակացույց Պատասխանա Ա1 Ա2 Ա3 Ա4 Ա5 Ա6 Ա7 Ա8 Ա9 Ա10 Ա11 Ա12 Գործողություն տվություն 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 ՎԳՊ մշակում Խորհրդատու Նախն․ՎԳՊ գնահատում ՎԳՊ Խորհրդատու ՍՏՀ գործիքների մշակում ՎԳՊ Խորհրդատու Տեղեկատվական գրքույկի ՎԳՊ Խորհրդատու պատրաստում Կադաստրային տվյալների և ՆԽ քարտեզների ձեռքբերում Օտարման գոտու զննում Խորհրդատու/ԾԻԳ ՏԻՄ-երի, համայնքի հետ Կասեցման օրվա ՋՏԾԻԳ հայտարարում Հանրային լսումներ ԾԱԵԱ- Խորհրդատու/ԾԻԳ երի հետ Մարդահամարի/ցուցակագր Խորհրդատու ման անցկացում Հողի սեփականության ստուգում, իրավունքների Խորհրդատու օրինականացում Որոշում գերակա շահի ՀՀ Կառավարութուն վերաբերյալ Մանրամասն չափագրման Լիցենզավորված իրականացում ենթախորհրդատու Գույքագրման Խորհրդատու իրականացում Ազդեցության ենթակա Լիցենզավորված գույքի գնահատում ենթախորհրդատու Գույքի նկարագրության Խորհրդատու/ԾԻԳ արձանագրություններ ՎԳՊ հաշվետվության Խորհրդատու պատրաստում ՎԳՊ հաստատում դոնոր Դոնոր բանկ բանկի կողմից ՎԳՊ տարածում Խորհրդատու/ԾԻԳ ՎԳՊ վերանայում/ Խորհրդատու վերջնականացում Դոնոր բանկի կողմից Դոնոր բանկ վերջնական հաստատում ՎԳՊ հանձնումը ՀՀ ՋՏՊԿ կառավարությանը ՎԳՊ հաստատում ՀՀ ՋՏԾԻԳ կառավարության որոշմամբ ՎԳՊ իրականացման ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ նախապատրաստում 69 ՎԳՊ իրականացման խմբի ՋՏԾԻԳ ձևավորում Բանկի ընտրություն փոխհատուցման ՋՏԾԻԳ իրականացման համար ՎԳՊ իրականացում ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ Փոխհատուցման վճարումեր ՋՏԾԻԳ /ՋՏՊԿ Համապատասխանության հաշվետվության ՋՏԾԻԳ պատրաստում Համապատասխանության հաշվետվության Դոնոր բանկ հաստատում ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ Կապալառու ՄԵԿՆԱՐԿ Շարունակական Կապալառու/ առաջադրանքներ ՋՏԾԻԳ ՎԳՊ իրականացման ներքին ՋՏԾԻԳ մշտադիտարկում Բողոքների լուծում ՋՏԾԻԳ 70 XIII. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ Սույն նախնական ՎԳՊ-ի նպատակներով հաշվարկած փոխհատուցումը պայմանական է և հիմնված է ԱԳԿՊԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունների վրա: Հաշվարկները կատարվել են միայն հողամասերի համար, քանի որ ՏՏՀ փուլում ջրամբարի համար նախատեսվող տարածքի թե´ մասնավոր և թե´ համայնքային հողերի վրա շենքեր, շինություններ, ծառեր և մշակաբույսեր չկան, ԱԳԿՊԿ-ի կողմից հրապարակվող 2018թվականի ՀՀ Անշարժ գույքի շուկան վերլուծության տեղեկագրում ներկայացված շուկայական գների հիման վրա: Հասանելի տվյալների հիման վրա ՆԴՄ 950մ նախագծի համար հողի և շինությունների փոխհատուցման ընդհանուր հաշվարկված արժեքն է 194,865,850.0ՀՀ դրամ որը համարժեք է 403,515.8 ԱՄՆ դլոարի14, ՆՄԴ 951.5մ տարբերակի դեպքում հողի և շինությունների փոխհատուցման ընդհանուր հաշվարկված արժեքն է 213,514,540.0ՀՀ դրամ որը համարժեք է 442,132.32ԱՄՆ դլոարի15 Փոխհատուցման մանրամասն հաշվարկը կներկայացվի վերջնական ՎԳՊ-ում և ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ-ը կերաշխավորի, որ հողի օտարման և վերաբնակեցման փոխհատուցման դրամական միջոցները հաստատվեն և հատկացվեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից և փոխանցվեն ՋՏՊԿ/ՋՏԾԻԳ-ի հաշիվների վրա վերջնական ՎԳՊ-ի իրականացման ժամանակ: Բացի հողի փոխհատուցման հաշվարկված արժեքից նախատեսվում են նաև այլ տարբեր ծախսեր (նպաստներ, գրանցման ծախսեր, պատահական ծախսեր, հարկեր և այլն), ուստի 10% կավելացվի ընդհանուր բյուջեին։ Աղյուսակ 7ա. Հողի դիմաց փոխհատուցումը ըստ հողի տեսակի (ՆՄԴ 950մ) Ազդակիր հողակտորներ, գյուղատնտեսական Ազդակիր հողակտորներ, Փոխհատուցմա արտադրական ն ընդհանուր Համայնք Հողի արժեքը, գյուղատնտեսական այլ վարելահող արոտավայր գյուղարտադրական ընդհանուր ներառյալ հողի արժեքը, Մակերեսը, Արժեքը Մակերեսը, Արժեքը Մակերեսը, Արժեքը Մակերեսը, Արժեքը արժեքին մ2 (միավոր մ2 (միավոր մ2 (միավոր մ2 (միավոր ՀՀ դրամ ավելացվող արժեք արժեք 256.1 արժեք 256.1 ՀՀ արժեք 256.1 15%-ը, ՀՀ դրամ 256.1ՀՀ ՀՀ դրամ/մ2) դրամ/մ2) ՀՀ դրամ/մ2) դրամ/մ2) Դալարիկ 204,510.0 52,375,011.0 - - - - - - 52,375,011.0 60,231,263.0 Լեռնագոգ 23,390.0 5,990,179.0 6,060.0 1,551,966.0 373,410.0 95,630,301.0 54,280.0 13,901,108.0 117,073.554.0 134,634,587.0 Ընդամենը 227,900.0 58,365,190.0 6,060.0 1,551,996.0 373,410.0 95,630,301.0 54,280.0 13,901,108.0 169,448,565.0 194,865,850.0 14 1 ԱՄՆ$ = 482,92 ՀՀ դրամ, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի առ 2018թ. ապրիլի 13: 15 1 ԱՄՆ$ = 482,92 ՀՀ դրամ, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի առ 2018թ. ապրիլի 13: 71 Աղյուսակ 7բ. Հողի դիմաց փոխհատուցումը ըստ հողի տեսակի (ՆՄԴ 951.5մ) Ազդակիր հողակտորներ, գյուղատնտեսական Ազդակիր հողակտորներ, Փոխհատուցմ արտադրական ան Համայնք Հողի ընդհանուր գյուղատնտեսական այլ վարելահող արոտավայր գյուղարտադրական ընդհանուր արժեքը, արժեքը, Մակերեսը, Արժեքը Մակերեսը, Արժեքը Մակերեսը, մ2 Արժեքը Մակերեսը, Արժեքը ներառյալ մ2 (միավոր մ2 (միավոր (միավոր մ2 (միավոր ՀՀ դրամ հողի արժեքին արժեք արժեք 256.1 արժեք 256.1 արժեք 256.1 ՀՀ ավելացվող 256.1ՀՀ ՀՀ դրամ/մ2) ՀՀ դրամ/մ2) դրամ/մ2) 15%-ը, ՀՀ դրամ/մ2) դրամ Դալարիկ 246,730.0 63,187,553.0 63,187,553.0 72,665,686.0 Լեռնագոգ - - 14,850.0 3,803,085.0 406,820.0 104,186,602.0 56,570.0 14,487,577.0 122,477,264.0 140,848854.0 Ընդամենը 246,730.0 63,187,553.0 14,850.0 3,803,085.0 406,820.0 104,186,602.0 56,570.0 14,487,577.0 185,664,817.0 213,514,540.0 72 XIV. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ և ԳՆԱՀԱՏՈՒՄ ՋՏԾԻԳ-ը միջոցառումներ կիրականացվեն վերաբնակեցման գործողությունների ներքին մշտադիտարկման/մոնիթորինգի համար: Անհրաժեշտության դեպքում, կներառվի արտաքին մոնիթորինգի կազմակերպություն (ԱՄԿ)` ապահովելու ՎԳՊ-ի իրականացման գործողությունների անկախ մշտադիտարկումը, հատկապես համապատասխանության ուսումնասիրությունը և հաշվետվությունը: ՎԳՊ-ն կթարմացվի ՎԳՊ վերջնական գնահատման արդյունքում հայտնաբերված տեղեկությունների համաձայն: Վերաբնակեցման գործողությունները կանոնավորապես կենթարկվեն վերահսկողության և մշտադիտարկման ՋՏԾԻԳ-ի անձնակազմի կողմից: Ներքին մշտադիտարկման վերաբերյալ հաշվետվությունը կիրականացվի ՋՏԾԻԳ-ի կողմից և կներառվի Ծրագրի առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունում: ՎԳՊ-ի ավարտին դոնոր կազմակերպությանը կներկայացվի ՎԳՊ-ի ավարտական հաշվետվությունը: Ներքին մշտադիտարկման և վերահսկողության իրականացմամբ հաստատվում է, որ (ա) իրականացվել է բոլոր ԾԱԵԱ-երի ցուցակագրում, (բ) կատարվել է ելակետային հետազոտություն, (գ) իրականացվել է գույքի գնահատում և վերաբնակեցում՝ համաձայն սույն ՎՔՇ-ի և համապատասխան ՎԳՊ-ի դրույթների, (դ) վերահսկվում է վերաբնակեցման բոլոր միջոցառումների իրականացումն՝ ըստ հաստատվածի, (ե) ապահովվում է, որ վերաբնակեցման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցները տրամադրվեն ժամանակին, բավարար լինեն նախատեսված նպատակների իրագործման համար և ծախսվեն համաձայն ՎՔՇ-ի և համապատասխան ՎԳՊ-ի դրույթների: Անհրաժեշտության դեպքում ՎԳՊ-ում կներգրավվի արտաքին մշտադիտարկում իրականացնող մարմին վերաբնակեցման աշխատանքների անկախ մշտադիտարկման համար: Ներքին մոնիտորինգի հաշվետվությունների ստուգումից/հաստատումից բացի, արտաքին մոնիթորինգի միջոցով իրականացվում է հետևյալը. (ա) ԾԱԵԱ-երի վրա վերաբնակեցման սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում, (բ) ստուգում, թե արդյոք ԾԱԵԱ-երի կենսապայմանների և եկամտի մակարդակների բարելավման կամ, առնվազն, վերականգնման նպատակն իրագործվել է, և (գ) անհրաժեշտության դեպքում վերաբնակեցման իրականացման բարելավման վերաբերյալ առաջարկների ներկայացում՝ ՎՔՇ-ում և վերջնական ՎԳՊ-ում սահմանված սկզբունքների և նպատակների իրագործման ապահովման նպատակով: Շինարարության ավարտից անմիջապես հետո ՎԳՊ-ն կթարմացվի ըստ անհրաժեշտության ՋՏԾԻԳ-ի կամ նրա խորհրդատուի կողմից: Դա կարող է լինել օրինակ՝ վերահսկողություն իրականացնող ընկերություններից մեկը կամ արտաքին մոնիթորինգի կազմակերպություն։ 73 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ Հավելված 1. Կադաստրային քարտեզ ա․ ՆՄԴ 950մ 74 բ․ ՆՄԴ 951․ 5մ 75 Հավելված 2. Հանրային լսումներ․ արձանագրություններ, մասնակիցների ցուցակ, լուսանկարներ Լուսանկարներ Հանրային լսումներ Դալարիկ համայնքում Հանրային լսումներ Լեռնագոգ համայնքում 76 77 78 79 80 81 82 83 84 Հանրային լսումների վերաբերյալ հայտարարություններ Դալարիկ համայնքում 85 Լեռնագոգ համայնքում 86 Հավելված 3․ Տեղեկատվական գրքույկ (նախնական) 87 88 89 90 91 92 Հավելված 4․ Համայնքներից ստացված տեղեկանքներ 93 94 95 96